Բարի գալուստ իմ բլոգ ))

Բարև: Ես Գայանեն եմ: Ես 10 տարեկան եմ:Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 6-3 դասարանում: Սիրում եմ նկարել, ճամփորդել:

Հետևե՛ք իմ բլոգին ))

Նոյեմբերի 28-30

ԹԵՄԱ  9։  ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Երվանդականների թագավորության վերականգնումը։ էջ 68-72

Աքեմենյան Իրանը։ էջ 41-44

ԿԱՏԱՐԵ՛Լ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընթերցում ենք  Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը:

Գրում ենք` ընտրելով թեմաներից մեկը.

  • Մոխրոտը տարբեր հեքիաթներում
  • Մոխրոտի մասին հեքիաթների տարբերությունները
  • Մոխրոտը Գրիմ եղբայրների հեքիաթում
  • այլ

Մոխրոտի մասին հեքիաթների տարբերությունները

Գրիմ եղբայրների հեքիաթը իմ կարծիքով միքիչ դաժան էր, որովհետև քույրերի մեկի բութն կտրին մյուսի կրունգը և աչքերը հանեցին: Այստեղ Մոխրոտիկի հայրը չէր մահանում: Իր հայրը չէր սիրում Մոխրոտին: Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթում Մոխրոտիկի ծնողների սերն էր նրան հույս տալիս այդ վիճակում իսկ այստեղ մենակ իր մայրը: Հեքիաթներում Մոխրոտը ոչմիբան չէր անում որ իրեն վատ չվերաբերվեին նույնիսկ եթե իր մայրը դա ասել էր: Ինչքան էլ բարի լինել պետք չե այդ ամենին դիմանալ: Ինձ ավելի շատ դուր է գալիս մուլտֆիմը: Բայց այս տարբերակում էլ բարին հաղթում է չարին:

November 21-25

English in Mind page 32, 33
English Families

Write a paragraph about your family.

My family

My family members are my father, mother, grandmother and me. My father and mother work in national security and my grandmother in the hospital. We spend a lot of time together. We like to watch movies together. We like to travel by car on weekends. I love my family very much:

ClassworkBeliever, song for media-friday
Homework-Learn the song by heart

Շփման ուժեր Շփումը բնության մեջ

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:

Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

hqdefault.jpg

Օրինակ՝

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:

Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:

Օրինակ՝

Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:

Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով : 

Հարցեր՝
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:

Դադարի շփում, սահքի շփում, գլորման շփում:
2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:

Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարես, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ շահի, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ շահի ծառաները մտան: (Շահ, շահել)

Բժիշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Матенадаран

23 -26 ноября

Классная работа: Матенадаран, упр. 1, 2, 3, 4, 5 Песня

Д/з упр

  1. Ответьте на вопросы

      Что такое Матенадаран??
    Что вы можете рассказать о Матенадаране?
    Вы были в Матенадаране?
    Что вы видели там?
  2. Прочитайте текст

Каждый, кто приезжает в Армению, чтобы познакомиться с нашей страной и с её древней культурой, обязательно посещает Матенадаран – Институт древних рукописей. Здесь хранятся более шестнадцати тысяч рукописей не только на армянском, но и на многих других языках. История армянской рукописной книги насчитывает пятнадцать столетий. Вместе с армянским народом книга пережила всю его трагическую историю.
Книгу в народе считали святыней, её берегли, спасали от захватчиков. Именно такое отношение народа спасло для нас большое число рукописей. В мире сохранилось около 30 000 армянских рукописей. Из них 13 000 находятся в Ереване, в Матенадаране. Конечно, посетители не могут увидеть все книги Матенадарана, но их лучшие образцы представлены в специальном зале. Здесь можно увидеть и древние религиозные книги, и учебники, и труды по медицине, географии, истории, философии. Есть в Матенадаране и книги греческих, сирийских, арабских и латинских учёных на армянском языке. Некоторые из них особенно ценные, так как сохранились только в переводе на армянский язык. Здание института было построено в 1959 году по проекту архитектора Марка Григоряна. Оно является одной из достопримечательностей Еревана.

3.Найдите в тексте антонимы данных слов и словосочетаний.

 Уезжать _ приезжать, молодой- старый, худший-лучший, нельзя-можно, было — не было, разрушено- построено, обычный-необычный.
 

4 .Грамматический материал

С ь на конце слова пишутся числительные от 5 до 20 и 30: пять, шесть, семь, …, девятнадцать, двадцать, тридцать. С ь в середине слова пишут числительные 50, 60, 70, 80, 500, 600, 700, 800, 900: пятьдесят, шестьдесят, семьсот, восемьсот, девятьсот.

Перепишите предложения. Цифры запишите словами.
1. Мне двенадцать лет, а моей младшей сестре семь. 2. В нашем классе пятнадцать мальчиков и двенадцать девочек. 3. Сегодня будет двадцать градусов тепла. 4. Занятия начинаются в девять часов утра. 5. Араму двенадцать лет, он учится в седьмом классе.

5. Письменно ответьте на вопросы, записывая цифры словами.
1. Сколько месяцев в году?

В году двенадцать месяцев.

2. Сколько дней в неделе?

В неделе семь дней.

3. Сколько часов в сутках?

В сутках двадцать четыре часа.

4. Сколько дней в месяце?

В месяце тридцать или тридцать один дней.

5. Сколько недель в месяце?

В месяце четыре недель.

6. Сколько дней в году?

В году триста шестьдесят пять или триста шестьдесят шесть дней.

6.Перепишите, заменяя цифры словами.
1. Я учусь в шестом классе. 2. Мой младший брат учится в третьем классе. 3. Я живу на пятом этаже в восемнадцатом квартире, а мой друг Арам живёт на шестом этаже в двадцать четвертом квартире. 4. Наши места в десятом ряду.

7.  Подберите к данным словам однокоренные.
Писать, переписывать, рукопись, письмо, надписать, подпись, надпись, письменность;

охранять, охрана, сохранить;

беречь, оберегать, бережно,…;

цена, ценить, ценный, ценность;

святыня, святой, священный, посвятить .

Слова для справок: переписывать, ценить, оберегать, рукопись, охрана, бережно, святой, письмо, священный, посвятить, надписать, подпись, надпись, сохранить, ценный, письменность, ценность.

Вставьте буквы.

Посетители музея, посещать музей, древняя архитектура, известный архитек тор, достопримечательности нашего города, древняя письменность, древняя сокровища.

8. Переведите на русский язык

Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։
Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ Ստեփանոս Օրբելյանիվկայությամբ՝ 1170 թվականին սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10 000 ձեռագիր:

По словам Газара Парпеци, при Эчмиадзинском католической церковке была библиотека, где хранились армянские и греческие книги. С начала V века в Армении и в армян населённых местах были написаны и скопированы тысячи рукописных (письменных) записей, которые хранились в реестрах и архивах монастырей и женских монастырей.
В Средние века рукописным записям постоянно угрожала опасность завоевания и уничтожения иноземными завоевателями. По словам Степаноса Орбеляна, в 1170 году турки-сельджуки захватили крепость Багаберд и разграбили около 10 000 рукописей, собранных там из Татева и других окрестных монастырей.

Դաս 18.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի 

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) < 0,

դ) ( –2 ) · ( –3 ) · ( +4 ) > 5,

բ) ( –9 ) · ( +1 ) · ( +8 ) < 0,

ե) ( –9 ) · ( –7 ) = ( +7 ) · ( +9 )։

2) Հաշվե՛ք.

ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |=11

դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |=0

բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |=88

ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |=4

գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |=6

զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|=6

3) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`

1. 12×100:15=80
ա) 5 %-ը՝ 80×5:100=4
բ) 75 %-ը՝ 80×75:100=60
գ) 30 %-ը՝ 80×30:100=24
դ) 110 %-ը՝ +

80×110:100=88

Լրացուցիչ(տանը)

4) Ճի՞շտ է արդյոք, որ երկու բացասական թվերից ավելի մեծ է այն 

թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։

այո

5) Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից 

յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը, որում 

երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ 

երկրորդը՝ 120000 դրամ։

Լուծում

  1. 168000-120000=48000
  2. 48000:16=3000
  3. 120000:3000=40
  4. 40+16=56

Պատ՝. 40մ, 56մ:

6) Գտե՛ք այն թիվը, որի`

ա) 3 %-ը հավասար է 60-ի,

60:3=20

20×100=2000

բ) 17 %-ը հավասար է 340-ի,

340:17=20

20×100=2000

գ) 2 %-ը հավասար է 37-ի:

100:2=50

50×37=1850

դ) 20 %-ը հավասար է 53-ի,

53×100:2=265

Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

1.Ի՞նչ  է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

Կըտրես թեմաներից մեկը, կգրես աշխատանք 8-10 նախադասության սահմաններում:

1. Մոխրոտիկի կերպարը հեքիաթում

2. Արքայազնի կերպարը Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթում

3. Բարի կախարդը և ցանկություն իրականացնող այլ կերպարներ ինձ հայտնի ստեղծագործություններից:

4. Խորթ մոր կերպարը ինձ հայտնի տարբեր հեքիաթներում

5. այլ

Մոխրոտիկի կերպարը հեքիաթում

Ինձ շատ է դուր գալիս Մոխրոտիկի կերպարը: Մոխրոտիկը շատ աշխատասեր, բարի, գեղեցիկ աղջիկ է: Ապրելով վատ պայմաններում նա չչարացավ: Նա այնքան բարի էր, որ ներեց խորթ քույրերին: Նա այնքան շատ էր չարչարվում, աշխատում, միևնույն է խորթ քույրերը և մայրը նրա համար գործ էին ստեղծում, ծաղրում, տանջում: Մոխրոտիկի ծնողների սերն էր նրան հույս տալիս այդ վիճակում: Չէ որ, բարին միշտ հաղթում է չարին: Մոխրոտիկը հաղթեց իր չար քույրերին և խորթ մորը: Մոխրոտիկը և արքայազնը ապրեցին երկար և երջանիկ: