Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:

Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1. Թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ:

Ձուն սուզվում է խմելու ջրի մեջ, որովհետև ձվի խտությունը ավելի մեծ է, քան ջրինը:


2. Թե ինչու է ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում:

Ձուն ազատ լողում է որոշակի նոսրություն ունեցող աղաջրում, որովհետև այդ ժամանակ ձվի և ջրի խտությունը լինում են հավասար:


3. Եվ ինչու է լողում խիտ աղաջրի մակերևույթին
:

Ձուն լողում է խիտ աղաջրի մակերևույթին, որովհետև այդ ժամանակ աղաջրի խտությունը ձվի խտությունից բարձր է լինում:

Լրացուցիչ(տանը)

5) Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ առաջին երկու 

թվերի արտադրյալը լինի բացասական թիվ, իսկ բոլոր երեքի 

արտադրյալը հավասար լինի զրոյի:

0, -1, 4

6) Մի թիվ –1-ից մեծ է։ Պարտադի՞ր է, որ այն դրական թիվ լինի։

Ոչ օրինակ՝ 0

7) Մի քաղաքից մյուսը միաժամանակ ուղևորվեցին երկու մեքե նա-

ներ. առաջինի արագությունը 85 կմ/ժ էր, երկրորդինը՝ 70 կմ/ժ։ 

Երբ առաջին մեքենան տեղ հասավ, երկրորդին մնում էր անցնելու 

30 կմ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։

85 t-70t=30

15xt=30

t=2

2×85=170

170կմ

8)* Թոռնիկն այնքան ամսական է, քանի տարեկան որ պապն է։ 

պապն ու թոռնիկը միասին 91 տարեկան են։ քանի՞ տարեկան է 

պապը, քանի՞ տարեկան՝ թոռնիկը։

թոռնիկը-7 տարեկան է

պապը-84 տարեկան է

Բնագիտական փորձ

Արդյոք կարող է սառը ջուրը եռալ:

Բաժակի մեջ ջուր լցնենք: Բաժակի երեսը թաշկինակով  ծածկենք, փակենք բարակ ռեզինով: Թաշկինակի կենտրոնը մատով հրենք այնպես, որ այն 2-3 սմ. ընկղմվի ջրի մեջ:Բաժակը շրջենք : Մի ձեռքով այն բռնենք, մյուս ձեռքով խփենք բաժակի հատակին : Ջուրը կսկսի <<եռալ>>: Ջրում առաջանում են պղպջակներ, որը ստեղծում է տպավորություն, որ ջուրը եռում է:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Վարժություն 8։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երթիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պադգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։ 

Վարժություն 9։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնձի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ, դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, ործկալ, օձ, օձիք։

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ նրանց ար-

տադրյալը լինի բացասական թիվ, իսկ ցանկացած երկու հարևան 

թվերի արտադրյալը` դրական:

2) Գտե՛ք , թե ինչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի 

ստացվի հավասարություն.

ա) | * | = 4, գ) | * | = 0, ե) 6 · | * | – 2 = 10,

բ) 2 · | * | = 8, դ) – | * | = –1, զ) 8 · | * | = 0։

3) Երկու թվերի արտադրյալը բացասական թիվ է։ Ի՞նչ նշան կարող 

են ունենալ արտադրիչները։

4) Կոնգո գետն ունի 4320 կմ երկարություն։ Ի՞նչ երկարություն 

կունենա այդ գետի պատկերումը 1 ։ 25000000 մասշտաբով գծված 

քարտեզում։

Լրացուցիչ(տանը)

4) Ստուգե՛ք, որ ամբողջ թվերի հետևյալ եռյակների համար ճիշտ է 

բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ.

ա) –5, –6, –11

-5(-6+(-11))=-5 x (-6) + (-11) x (-5)= 30+ 55=85

-5x(-17)=85

գ) +2, –10, +7,

+2x(–10+(+7)= +2x(–10)+(+7)x(+2)=-20+14=-6

+2x(-3)=-6

ե) +8, 0, –17,

+8x(0+(–17)=+8×0+(–17)x8=0+-136=-136

+8x(0+(–17)=-136

բ) 0, –8, +12,

0x(–8+12)=0x(-8)+12×0=0+0=0

0x(–8+12)=4×0=0

դ) –16x((–18)+20)=-16x(-18)+(-16)x20=288+-320=-32

–16x((–18)+20)=-32

զ) –6, –1, –19։

–6x(–1+(–19))=–6x–1+–19x-6=6+114=120

–6x(–1+(–19))=120

5) Եթե արտադրիչների քանակը զույգ թիվ է, կարո՞ղ է արդյոք արտադրյալը դրական թիվ լինել: Իսկ բացասակա՞ն: Բերե՛ք օրինակներ:

Այո Օրինակ՝ 1x2x3x4=?

Այո Օրինակ՝ -1x2x3x4=?

6) Հաշվե՛ք արտահայտության արժեքը՝ ընտրելով թվերի բազմա-

պատկման հարմար հաջորդականություն.

ա) (–8 ) · (–4 ) · (+2 ) · (–5 ) · (–7 )=2x(-5)x(-4)x(-8)x(-7)=40×56=2260

գ) (–5 ) · (+6 ) · (–7 ) · (+4 ) · (–3 )=-30x(-7)x(-12)=210x(-12)=-2520

բ) (–1 ) · (+1 ) · (–6 ) · (–14 ) · (+5 )=6x5x(-14)=30x(-14)=-420

դ) (–7 ) · (+8 ) · (–9 ) · (+6 ) · (–1 )=56x(-54)=-3024

7) Որոշե՛ք, թե ինչ նշան կունենա չորս ամբողջ թվերի արտադրյալը, 

եթե՝ 

ա) այդ թվերից երկուսը դրական են, երկուսը՝ բացասական, +դրական

բ) այդ թվերից երեքը բացասական են, մեկը՝ դրական, -բացասական

գ) այդ թվերից երեքը դրական են, մեկը՝ բացասական։ -բացասական

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ 
    • Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ 
  2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
    • Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիք, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

Նոյեմբերի 28-30

ԹԵՄԱ  9։  ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Երվանդականների թագավորության վերականգնումը։ էջ 68-72

Աքեմենյան Իրանը։ էջ 41-44

ԿԱՏԱՐԵ՛Լ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին՝ ՙՙխեղդամահ անում՚՚:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

ՙՙԳիգլամեշ՚՚ էպոսում հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհ դեպի Հայասան: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում մեր երկիրն էր համարվում Եդեմ դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարակալ տերություններից ամենամեծն էր (հայտի է դարձել Աքեմենյան անունով):

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 553 — 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված պարսից զորավար Կյուրոս Մեծի կողմից մ.թ.ա. 553 թվականին։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը: Այն իր մեջ ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Աքեմենյան պետությունը գոյություն ունեցավ մինջև Ք. ա. IV դ. վերջերը, կործանվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ընթերցում ենք  Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը:

Գրում ենք` ընտրելով թեմաներից մեկը.

  • Մոխրոտը տարբեր հեքիաթներում
  • Մոխրոտի մասին հեքիաթների տարբերությունները
  • Մոխրոտը Գրիմ եղբայրների հեքիաթում
  • այլ

Մոխրոտի մասին հեքիաթների տարբերությունները

Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը իմ կարծիքով մի քիչ դաժան է, որովհետև քույրերը վերջում շատ խիստ պատժվեցին՝ մեկի բութը կտրեցին, մյուսի կրունկը և աչքերը հանեցին: Այստեղ Մոխրոտիկի հայրը չէր մահացել և չէր սիրում իր դստերը: Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթում Մոխրոտիկի ծնողների սերն էր նրան հույս տալիս այդ վիճակում դիմանալու համար, իսկ այստեղ՝ միայն մայրիկի սերը: Հեքիաթներում Մոխրոտը ոչ մի բան չէր անում, որ պաշտպաներ ինքն իրեն: Ինչքան էլ բարի լինել, պետք չէ այդ ամենին դիմանալ, պետք է ամեն մարդ պաշտպանի իր իրավունքները: Ինձ ավելի շատ դուր է գալիս մուլտֆիլմը: Բայց շատ լավ է, որ բոլոր տարբերակներում էլ բարին հաղթում է չարին:

November 21-25

English in Mind page 32, 33
English Families

Write a paragraph about your family.

My family

My family members are my father, a mother, a grandmother and me. My father and mother work in national security and my grandmother in the hospital. We spend a lot of time together. We like to watch movies together. We like to travel by car on weekends. I love my family very much:

ClassworkBeliever, song for media-friday
Homework-Learn the song by heart