ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

30.11.2021

Թեմա՝ Շրջանագիծ և շրջան

  • Բերեք շրջանաձև առարկաների օրինակներ։
  • մատանին, պտտելու օղակ, օղակաձև ժամացույց:
  • Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։
2×4=8սմ
  • Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը ։
10:2=5սմ
  • Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
  • Շրջանագծի կենտրոնով անցնող հատվածը կունենա ամենամեծ երկարությունը:
  • Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
  • Շրջանագծի վրա
  • Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։
  • Ամենակարճը շառավիղն է, իսկ ամենաերկարը՝ տրամագիծն է
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
  • Ոչ, չեն հատվի , 2+5<10:
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 4սմ և 7սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
  • Այո, կհատվեն, 4+7>10:
  • Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ինը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ 3-րդը՝ 2 ընդհանուր կետ։
  • Գծե՛ք 4սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։

AC<AB, AD<AB,

CD կհատի շրջանագիծը:

Նոյեմբերի 29


1․Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝

Գառնարած-գառներին արածացնող

բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

չարամիտ-չար մտքեր ունեցող

լեռնագագաթ-լեռան գագաթ

արագահոս-արագ հոսող

հարթավայր-հարթ վայր

աստղագիտություն-աստղների մասին գիտություն

սրտիկ-փոքրիկ սիրտ

կեչուտ-կեչիների անտառ,

Վիպագիր-վեպ գրող

մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող

սրընթաց-արագ ընթացող

երկերեսանի-երկու երես ունեցող

զբոսայգի-զբոսանքի այգի

սրամիտ-սուր մտքեր ունեցող

հեռուստացույց-հեռուն ցույց տվող

պահարան-պահելու տեղ

հայաստանցի-Հայաստանում բնակվող մարդ

Հանքափոր-հանքը փորող

գրագետ-գիր գիտեցող մարդ

պատմագիր-պատմություն գրող

խաղագիրք-խաղերի մասին գիրք

խնդրագիրք-գիրք խնդիրների մասին

խնդրագիր-խնդիր գրող

մասրուտ-մասրենիների այգի

հեղինակավոր-բարձր հեղինակություն ունեցող, ճանաչված։ ․
2.Կարդա Լեզվաբանական ամսագրի 25րդ համարը․ ի՞նչ սովորեցիր։

1.Խառը տառերով բառեր են տրված, գտեք բառերը: 
Հուշում՝ բոլոր բառերն ինչ-որ կերպ առնչվում են կրթահամալիրի տոնին:

ա,  հ,   ի, ր,  ս,  ա։ հարիսա
ն,  ու,  մ,  ա, կ։   մանուկ
 բ,   ե,  ս, ս,  ա,   ց,  ի,  տ,  ա։  սեբաստացի
  ու,  թ,  դ,  թ,  ի,  կ,  ր։   թթուդրիկ

2. Խառը նախադասություններով տեքստ է, եթե ճիշտ վերականգնեք, կկարդաք
 Սեբաստացու մասին մի պատմություն:

Մխիթար  Սեբաստացին վաղ տարիքից  երազում էր դառնալ քահանա:Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները։Լեռներում ապրեցին որպես ճգնավորներ: Մխիթարի  ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։Այս դեպքից հետո մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Սեբաստացուն առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել: Ծնողները նորից մերժեցին։

3. Գրել հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, 
որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Սեբաստացի:

Մասուր

Ամենա

Սրբիչ

Ամայի

Մասիս

Մատիտ

Ապագա

Կացին

Իրինա

4.  Ուղղեք սխալները:

Հանձին Սեբաստացու` մենք ունենք մեծ հայագետի:
Մանուկ ժամանակ Սեբաստացին ընկերոջ հետ փախել է լեռները:
Բազմիցս նա իր աշխատություններում անդրադարձել է աշխարհաբարի քերականությանը: Ազգը հպարտանում է Սեբաստացիով:

Մաթեմատիկա

29.11.2021

Թեմա՝ Ինքնուրույն աշխատանք

1.Կատարե՛ք գործողությունները

(228: 19 + 910) x (728 : 182 + 85) =82058

(1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =415370

2.Կատարի՛ր մնացորդով բաժանում.

  1. 154 : 8 =19 (2 մն) 
  2. 53 : 7 =7 (4 մն)

3.Հաշվե՛ք

8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =9 մ 23 սմ 9 մմ 

8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =3 ժ 15 վ

4.AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:

Լուծում

67+84=151

Պատ.՝151 մմ

5.Երկու ներկարար պետք է ներկեին 120 մ երկարությամբ ցանկապատը: Մինչև կեսօր առաջին ներկարարը կատարեց ամբողջ աշխատանքի ½-ը, իսկ երկրորդը՝ 1/3-ը: Ի՞նչ երկարություն ուներ ցանկապատի դեռ չներկված մասը:

Լուծում

120:2=60

120:3=40

120-(60+40)=20

Պատ.՝20մ:

6.Խանութում ստացան 50 ձեռքի ժամացույց՝ մի մասը երեք սլաքով, մյուս մասը երկու սլաքով: Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ժամացույց էր ստացվել խանութում:  

Լուծում

123-2×50=23

50=23=27

Պատ.23, 27 ժամացույց:

Երգի հրապույրը: ԱՎ. Իսահակյան

Animals and music illustration by Heng Swee Lim:

Տեքստը այստեղ է։

Տեսանյութը այստեղ է

Հարցեր և առաջադրանքներ

Բառային աշխատանք՝

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

անգութ-անխիղճ,

տնանկ-անտուն,

հոտ-բույր,

աղքատ-խեղճ, չքավոր,

ամայի-անբնակ,

պատսպարվել-թաքնվել, պահվել,

անձավ-քարայր,քարածեփ

ծածուկ-գաղտնի, թաքուն,

զննել-ուսումնասիրել, հետազոտել։

2. Պատմվածքից դու՛րս գրիր նաև այն բոլոր բառերը, որոնք, քո կարծիքով, «ուղղագրական են», և կարող ես երբևէ սխալ գրել:

մյուս,աշխարհ,թրթռուն,աղբյուրներ,ապառաժից,անձավների,համբուրել։

3. քարեղեն, անբաժան, հոգեգրավ, անգթություն, սիրտ բառերը բաժանիր բաղադրիչների և նշիր տեսակը ըստ կազմության:

քարեղեն- քար-արմատ եղեն-վերջ ածանց

անբաժան- ան-նախ ածանց բաժան-արմատ

հոգեգրավ- հոգի-գրավ-բարդ բառ

անգթություն- ան-նախ ածանց գութ-արմատ ություն-ածանց

սիրտ-պարզ բառ

Տեքստային աշխատանք՝

  • Այս պատմվածքը քեզ ծանոթ ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես: Մի քանի նմանություններ ու տարբերություններ նշի՛ր:

Ա․Պուշկինի <Ոսկե ձկնիկ>

Նման է նրանով, որ այս ստեղծագործության մեջ տղան գտնում է խոսող ձուկ, որը կատարում է նրա երազանքը։

Տարբերվում է նրանով, որ Ոսկե ձկնիկի մեջ ագահ պառավը մնում է կոտրած տաշտակի հետ։

  • Եթե հրաշագործի հանդիպեիր, ի՞նչ ցանկություն կհայտնեիր, ինչո՞ւ:

Կցանկանամ, որ այլևս պատերազմ չլինի և բոլորը խաղաղ ապրեն։

  • Մի քանի նախադասությամբ գրիր պատմվածքի ասելիքը:

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ով շատ աղքատ էր ու ապրում էր չար աշխարհում, որտեղ մարդկանց սրտերը քարից էին, բայց մի օր նա գտավ ձկնիկ, որը նվիրեց նրան սրինգ ու երբ տղան նվագեց այդ սրինգով, բոլորի քարե սրտերը դարձան բարի։

Մաթեմատիկա

25.11.2021

Թեմա՝ Խորանարդ

Առաջադրանքներ

  1. Հաշվեք  12 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x12x12=864

V=12x12x12=1728

  1. Հաշվեք  14 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x14x14=1168

V=14x14x14=2772

  1. Հաշվեք  19 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x19x19=2166

V=19x19x19=6859

  1. Հաշվեք  15 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x15x15=1350

V=15x15x15=3375

  1. Հաշվեք  4 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x4x4=96

V=4x4x4=32

  1. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x21x21=2646

V=21x21x21=9261

  1. Հաշվեք  11 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x11x11=726

V=11x11x11=1331

  1. Հաշվեք  14 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x14x14=1168

V=14x14x14=2772

  1. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x1x1=6

V=1x1x1=1

Երկրաշարժ

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ::

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, ուր տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Տարածականորեն Հայաստանը գտնվում է այնպիսի երկրաշարժավտանգ գոտում, որտեղ միշտ եղել են ու կլինեն ավերիչ երկրաշարժեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին:

Եթե համեմատելու լինենք Հայաստանի և Ճապոնիայի նույն ուժգնության երկրաշարժերը՝ արդյունքններն անհամամեմատելի են …

Շատ կարևոր է, որ մեծից-փոքր իրազեկված լինեն ինչպես պետք է պահել երկրաշարժից առաջ, ժամանակ և հետո:

Երկրաշարժի մասին 4-5-րդ դասարանում ըստ պետական չափորոշիչի հատկացված է 1-2-ական դասաժամ: Մասնագիտությամբ լինելով երկրաֆիզիկ-սեյսմոլոգ կարծում եմ, որ բավականին քիչ է նյութը յուրացնելու համար: Սեյսմիկ ռիսկի նվազեցումն անմիջապես կապված է իրազեկ քաղաքացուց:

Մխիթար Սեբաստաց կրթահամալիրի որդեգրած այլընտրանքային մանկավարժությունը թույլ է տալիս, որ պես հեղինակ այս թեման վերածել նախագծի, որն իր մեջ կներառի և ուսումնական նյութ, և գործնական պարապմունք, և գիտահետազոտական-ճանաչողական արշավներ /ՍՊԱԾ՝ Սեյսմիկ Պաշտպանության Ազգային Ծառայություն Գառնի և Երևանի կայաններ/: Սովորողն էլ իրիմացած կարողությունները և հմտությունները տանում է տուն՝ ընտանիք, բակ՝ խաղընկերներին:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումն անմիջապես կապված է իրազեկ քաղաքացուց:

Ֆիլմ երկրաշարժի մասին

Հաշտ ապրենք երկրաշարժի հետ

Թեմայի ամփոփում — վարպետության դաս Երաևանի և Գառնի ՍՊԱԾ-ում:

Էպիկենտրոն, հիպոկենտրեն
Սեյսմոգրաֆ

24.11.2021

Արտաշեսյաններ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները:

Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակ­ներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից:

Արտաշես Առաջին (Ք.ա. 189-160 թթ.)

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք.ա. 189-1 թթ.) հիմնադիրն է:

Ք. ա. 189 թ. դառնալով Հայոց թագավոր, նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը:

Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորու­թյան ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատար­վեցին: Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը: Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդ­կանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու՝ «անմշակ հող չմնաց»:

Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա­վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը: Նա կարգավորում է Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը:

Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ:

Ուղղագրական բառարան

Գ)

գաղթ-քարավան,գաղթականներ

գաղտնագողի-գողի նման գաղտնի,գաղտնաբար

գեղջուկ-գյուղացի

գծուծ-նվաստ,անշունչ

գմբեթ-կամարաձև տանիք

գյուտ-հայտնաբերված,գտնել

գողտրիկ-քնքուշ ու գեղեցիկ

գրգիռ-նյարդային

գույժ-վատ լուր հաղորդել

Դ)

դաղձ-վայրի անանուխ

դաշույն-թուր,սուր

դիցուք-ենթադրենք,ասենք թե

դղրդյուն-աղմուկ

դյութել-կախարդել,հմայել

դյուրագրգիռ-հեշտությամբ հուզվող

դյուցազն-քաջազուն,հերոս

Նախադասություններ

Ասպետը դաշույնով կռվում էր թշնամու հետ։

Գեղջուկը արտում խոտ էր հնձում։

Հրամանատարը գույժ հայտնեց անհայտ կորած զինվորի մասին։

Արքայադստեր գեղեցկությունը դյութել էր արքայազնին։

Սասունցի Դավիթը Սասնա ծռեռի դյուցազն է։

Ուղղանկյունանիստեր

24.11.2021

Posted on 24.11.2021 by Gayane Harutynyan

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։

S=2x(2×9+9×11+11×2)=2x(18+99+22)=2×139=278

v=2x11x9=198

2․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

S=2x(5×8+5×7+7×8)=2×131=262

V=5x7x8=280

3․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

S=2x(10×12+6×10+6×12)=2x(120+60+72)=2×252=504

V=6x10x12=720

4․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

S=2x(15×13+13×10+10×15)=2x(150+195+130)=475×2=950

V=15x10x13=1950

5․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։

S=2x(11x`12+11×10+12×10)=2x(110+120+132)=362×2=724

v=11x12x10=1320

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝         

 3 դմ,  20 սմ, 10 սմ։

S=2x(30×10+10×20+30×20)=2x(300+200+600)=1100×2=2200

v=30x20x10=6000

7․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։

S=2x(11×12+12×14+11×14)=2x(132+168+154)=2×454=908

V=11x12x14=1848

8․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

15 սմ, 16 սմ, 17սմ։

S=2x(15×16+15×17+16×17)=2x(240+255+272)=2×767=1534

V=15x16x17=4080

9․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

10 սմ, 12 սմ, 14 սմ։

S=2x(10×12+10×14+12×14)=2x(120+140+168)=2×428=856

V=10x12x14=1680