Ապրիլի 29-ից մայիսի 5

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

  1. Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։

  1. ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան

  1. Ի՞նչպես են բազմանում թռչունները։

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

  1. Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Մեծ դեր։

Ապրիլի 22-28

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  • Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք

Երկկենցաղների արտաքին տեսքի առանձնահատկություններից է իրենց մաշկը։ Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով ու շատ անգամ այդ լորձը նույնիսկ թունավոր է:

  • Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին

Հայաստանում կան բավականին շատ երկկենցաղներ, ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:

  • Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները

Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին բեղմնավորմամբ։ Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորներ։ 

Ապրիլի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք ( աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

1.Առաջին մողեսները հայտնվել են Երկրի վրա մի քանի հարյուր միլիոն տարի առաջ: Դրանք մոտավորապես հասնում են կոկորդիլոսների նույն տարիքին:

2.Բազիլիսիկները կարող են քայլել ջրի վրա, ավելի ճիշտ ՝ վազել: Այս մողեսներն այնքան արագ են դասավորում իրենց հետևի ոտքերը և այնքան հորիզոնական քայլում, որ ջրի մակերևույթի վրա գտնվող թաղանթը չի հասցնում ներթափանցել իրենց ծանրության տակ:

3.Մոլոխոն հետաքրքիր է իր մի քանի հատկանիշներով. այն հավաքում է եղյամը և անձրևի ցողը իր մարմնի ամբողջ մակերևույթից և չի խմում բառի սովորական իմաստով: Այնուհետև հեղուկի կաթիլները հատուկ խողովակներով ուղղակիորեն ընկնում են մոլոխի երախի մեջ: Բացի այդ, այս սողունները կարող են փոխել իրենց գույնը ՝ կախված ջերմաստիճանից, լուսավորությունից և նրանց վիճակից:

4.Գեկոնները ունակ են պահել իրենց թաթերի վրա այն զանգվածը, որը իրենց քաշից զգալիորեն ավելի ծանր է. 50 գրամ քաշով մողեսը կարող է պահել երկու կիլոգրամ առարկա: Այդ տեսակի ներկայացուցիչները երաշտի ժամանակ կարողանում են օդի խոնավություն կուտակել աչքերի մեջ, այնուհետև լիզել այն, որպեսզի չմեռնեն ծարավից:

5.Մողեսները ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում և կղզիներում, բացառությամբ Անտարկտիդայի։

6.Մողեսի շատ տեսակներ վտանգի դեպքում կարող են պոչի մի մասը գցել, որպեսզի թշնամուց թաքնվեն: Եթե թշնամին նահանջեց, մողեսը կարող է վերադառնալ և ուտել իր պոչը, քանի որ պարունակում է սննդանյութերի զանգված: Ժամանակի ընթացքում պոչը կրկին կաճի, բայց կորածից այն կարճ կլինի:

7.Սողունների ամենամեծ ներկայացուցիչը ծովի կոկորդիլոսն է, որի երկարությունը գալիս է 7 մետր:

8.Սողունների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են միջատներովփափկամարմիններովձկներովերկկենցաղներովթռչուններով և մանր կաթնասուններով:

9.Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական, լսողական, շոշափելիքի և հոտառական զգայարաններով։ Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ։ Հոտառությունը, համեմատ երկկենցաղների հետ, ավելի լավ է զարգացած։ Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է։ Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից։ Մողեսները լավ են լսում, իսկ օձերը՝ ոչ, սակայն օձերը զգում են գետնի տատանումները, իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան։

Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով։ Երբ թշնամիները բռնում են պոչից, ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է, որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է։ Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում։ Պոչը հետագայում վերականգնվում է։

10.Անհետացած սողունների տեսակներ՝ դինոզավրեր. 180 մլն տարի առաջ սողունները հասել էին ծաղկման գագաթնակետին և գրավելով երկրագունդը՝ տարածվել էին բոլոր կենսամիջավայրերում: Արդյունքում անհետացած սողունները՝ հայտնի որպես դինոզավրեր, տիրապետում էին տեղաշարժման բոլոր ձևերին և օգտագործում էին կերի բոլոր տեսակները:

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Հայաստանում հանդիպում են սողունների 53 տեսակ, որոնցից 27-ը մողեսներ են, 23-ը օձեր, 3-ը կրիաներ, դրանցից 19 տեսակը գրանցված են կարմիր գրքում

  1. Ներկայացնել սողունների բազմացումը

Բազմանում են ցամաքում։Բեղմնավորումը ներքին է: Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ 

Կենսաբ.

Ապրիլի 8-14

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները ( քննարկել ենք դասարանում)․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։

Հոկվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

Թռիչքը օդային տարածությունում պահանջում է թթվածնի մեծ քանակ: Թթվածնի ակտիվ սպառումը իր հետևանքն է ունեցել միջատների շնչառական և արյունատար համակարգերի կազմավորվածության վրա:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:

Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

Բարդ աչքերով պայմանավորված տեսողությունը կոչվում է խճանկարային:

  1. Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:

Ձու — թրթուր — թերհաս միջատ — հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է թերի կերպարանափոխությամբ զարգացում:

  1. Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային:

Ձու – թրթուր – հարսնյակ – հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է լրիվ կերպարանափոխությամբ զարգացում:

Հետաքրքիր փաստեր ձկների մասին

  1. Ձկները երկրի վրա ապրում են արդեն ավելի քան 450 միլիոն տարի։ 
  2. Ձկները հաստատվել են երկիր մոլորակի վրա ավելի շուտ, քան դինոզավրերը։
  3. Երկրի վրա հայտնաբերվել է մոտավորապես 25000 ձկան տեսակ։
  4. Կարծում են, որ մոտավորապես 15000 ձկան տեսակ դեռ հայտնաբերված չէ։
  5. Գոյություն ունի ձկան ավելի շատ տեսակ, քան երկկենցաղների, սողունների, թռչունների և կենդանիների տեսակները միասին։
  6. Ձկները ունեն առանձնահատուկ զգայարան, որը կոչվում է կողմնային գիծ, որը աշխատում է ինչպես նավիգատրը և օգնում է ձկներին լողալ մութ և պղտոր վայրերում։
  7. Որոշ ձկների տեսակների կմախքը պատրաստաված է միայն աճառներից։
  8. Ձկները ունեն շատ լավ տեսողության, շոշափման, համի զգայարաններ, նաև ունեն լավ հոտի և լսողության զգայարաններ։
  9. Արևադարձային ձկները ամենատարածված տնային կենդանիներից են ԱՄՆ-ում։
  10. Գոյություն ունեն երկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։

Մարտի 25-31

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ վերհիշում ենք ձկներ թեման․

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանի տարածքում հանդիպող ձկնատեսակները պատկանում են ճառագայթալողակ ձկների դասի ոսկրային ձկների ինֆրադասին։ Հայաստանում հանդիպում է ձկների 50 տեսակ, որոնք պատկանում են 5 կարգի՝

  • Սաղմոնանմաններ
  • Ծածանանմաններ
  • Լոքոյանմաններ
  • Լերկանմաններ
  • Պերկեսանմաններ,
  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը:
  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում:

3. Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. ողնաշարավորներին բնորոշ 2 զույգ վերին և ստորին վերջույթները ձևափոխվել են լողակների, գոյացել են նաև հավելյալ լողակներ:

  1. Ի՞նչ է լողափամփուշտը:

Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Կենսաբանության մարտ ամսվա ամփափում

  • Բերել օղակաձև որդերի մի քանի ներկայացուցիչների անուններ:

Օղակաձև որդերն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

  • Օղակաձև որդերի, որ ներկայացուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդը սնվում է փտած բույսերով, որոնք ուտում է հողի հետ։ Սնունդն դուրս է գալիս մարմնից ու հողը հարստանում է հումուսով։ Դարվինը անձրևորդներին անվանել է <<անտեսանելի հողագործներ>>։ 

  • Օղակաձև որդերից, որ տեսակն են օգտագործում բժշկության մեջ և ինչու:

Տզրուկներին օգտագործում են բժշկության մեջ հիվանդություններ բուժելու համար:

  • Ինչ է ռեգենեռացիան:

Ռեգենեռացիան կոչվում է այն երևույթը երբ կենդանին կորցնում է իր մարմնի մասը և այդ մասը վերականգնվում է:

  • Ժապավենաձև, որ ներկայացուցիչով մարդը կվարագվի, եթե ուտի վատ եփված միս, որի կենդանին վարագված է տվյալ տեսակի մակաբույծով:

Վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ կարող է մարդու մարմին թափանցել Ֆինան:

  • Որ ժապավենաձև որդով կվարագվենք, եթե ձեռք տանք վարագված շանը կամ կատվին:

Վարագված շանը կամ կատվին ձեռք տալով մենք կվարագվենք թրթուրով:

  • Ինչ է ֆինան:

Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

  • Հացի նախագիծ:

Կենսաբանություն. Թխում եմ հաց / Նախագիծ 

  • Ֆլեշմոբ

Արել եմ

  • Մարտ ամսվա բլոգային աշխատանք:

Մարտի 18-24

Մարտի 11-17

Մարտի 5-11

Մարտի 18-24

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․

  • Լրացնել բլոգային աշխատանքները

Մարտի 11-17

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ է ֆինան

Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու: Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը: Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ: Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը: Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

3.Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Մարտի 5-11

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք․

Պատասխանել արցերին․

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Ռեգենեռացիան կոչվում է այն երևույթը երբ կենդանին կորցնում է իր մարմնի մասը և այդ մասը վերականգնվում է:

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Այն օրգանիզմները, որոնք ապրելով կենդանիների և բույսերի, մարդու ներքին օրգաններում, սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ ։

Իրականացվող նախագիծ․

Խմորասնկերի բազմացում- հասունացնել դրոժ և հաց թխել, օգտվել կից նախագծից։