Մարտի 11-17

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ է ֆինան

Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու: Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը: Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ: Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը: Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

3.Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Մարտի 5-11

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք․

Պատասխանել արցերին․

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Ռեգենեռացիան կոչվում է այն երևույթը երբ կենդանին կորցնում է իր մարմնի մասը և այդ մասը վերականգնվում է:

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Այն օրգանիզմները, որոնք ապրելով կենդանիների և բույսերի, մարդու ներքին օրգաններում, սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ ։

Իրականացվող նախագիծ․

Խմորասնկերի բազմացում- հասունացնել դրոժ և հաց թխել, օգտվել կից նախագծից։

Փետրվարի 4-10

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա ներկյացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք

Դրոժասնկերը ուսումնասիրելուց հետո, հասունացնելը դրոժը և պատրաստել հաց, տեսանյութը տեղադրել բլոգում հղումը ուղարկել ինձ․

Կենսաբանություն. Թխում եմ հաց / Նախագիծ 

Պատասխանել հարցերին․

  1. Որտե՞ղ են ապրում օղակավոր որդերը և ի՞նչ կենսակերպ են վարում:

Օղակավոր որդերը բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի անձրևորդի մարսողական համակարգը

Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: 

Ինգնաստուգում Կենսաբանություն

1. Քորդավորներից նշտարիկի նեքին օրգանների կառուցվածքը:

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

2. Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը:

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ: Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն: Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով: Վերջինս կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից: Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդերն ունեն օրգանհամակարգեր :

3. Ասկարիդի բազմացումը մարդու օրգանիզմում և ինչ վնասներ է հասցնում մարդուն:

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում վնաս հացնելով նրան: Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվիցծ, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:

4. Օղակաձև որդերի՝ անձրևորդի բազմացումը և ներքին օրգանների կառուցվածքը:

Մաշկի էպիթելային ծածկույթի տակ դասավորված են օղակաձև և երկայնակի մկանները: Օղակաձև մկանների կծկման հետևանքով մարմինը ձգվում է երկարությամբ, իսկ երկայնակի մկանների կծկման շնորհիվ՝ կարճանում: Մաշկը և մկանները սերտաճել են՝ առաջացնելով մաշկամկանային պարկ: Արյունատար համակարգը փակ է: Կազմված է մեջքային ու փորային գլխավոր անոթներից, որոնք միմյանց են միանում օղակաձև անոթներով: Արյունը փորային անոթով շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով առաջ բոլոր օրգաններին մատակարարելով թթվածին ու սննդանյութեր, միաժամանակ հեռացնելով նյութափոխանակության արգասիքները: Անձրևորդը չունի շնչառական համակարգ: Թթվածինը մարմնի մակերեսից անցնում է արյան մեջ և ապա’ օրգաններ: Հատուկ շնչառական օրգաններ (խռիկներ) ունեն միայն որոշ ծովային օղակավոր որդերը (ավազաբնակ):

Բազմացումը: Անձրևորդը հերմաֆրոդիտ է, սակայն կան նաև բաժանասեռ օղակավոր որդեր: Անձրևորդի ձվարաններն ու սերմնարանները գտնվում են տարբեր հատվածներում: Բազմացման շրջանում’ ձվադրումից առաջ, երկու առանձնյակներ հպվում են միմյանց, և Բեղմնավորված ձվաբջիջները կատարվում է սերմնահեղուկի փոխանակում: դնում են բոժոժի մեջ, որտեղ և զարգանում են երիտասարդ որդերը: Անձրևորդը բազմանում է նաև մարմինը երկու և ավելի մասերի բաժանելով, եթե անձրևորդի մարմինը բաժանենք երկու և ավելի մասերի, ապա յուրաքանչյուր մասից առաջանում է ինքնուրույն որդ:

5. Անձրևորդերի և կալիֆոռնիական որդերի դերը գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդերը փտած բույսերով սնվելով իրենց օրգանիզմից արտազատում է նյութեր և հողը հարստացնում է հումուսով:Կալիֆորնիական որդերը շատ լավ են վերամաշակում գոմաղբը կենսահումուսի քան մյուս անձրևաորդերը :Գոմաղբի 1 տոննան որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների  համար:

6. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները:

Փետրվարի 26-ից մարտի 3

Փետրվարի 19-25

Փետրվարի 12-18

Փետրվարի 5-11

Հունվարի 29-ից փետրվարի 4

Կենսաբ.

Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներին են․

Ներկյացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Նրանք փտած բույսերով սնվելով իրենց օրգանիզմից արտազատում է նյութեր և հողը հարստացնում է հումուսով:

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Տզրուկների շնհորիվ բուժում են որոշ հիվանդություններ:

  1. Անձրևորդերի բազմացում

Անձրևորդերը բազմանում են մարմինը երկու և ավելի մասերի բաժանելով:

Օղակավոր որդերի տիպի ընդհանուր բնութագիրը

Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:

Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:

Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:

Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև:

Երկրորդային խոռոչը ևս հատվածավորված է և նման է դռներով միմյանց միացած սենյակների: Այն լցված է կայուն քիմիական կազմ ունեցող հեղուկով: Տվյալ հեղուկը օղակավոր որդերի օրգանիզմի ներքին միջավայրն է, որտեղ ծավալվում են նյութափոխանակության հիմնական գործընթացները:

Օղակավոր որդերից սկսած երկրորդային խոռոչում են տեղակայված մնացյալ օրգաններն ու օրգան — համակարգերը:

Օղակավոր որդերի շատ ներկայացուցիչների յուրաքանչյուր օղակային սեգմենտի երկու կողմերից դուրս են գալիս մկանային ելուստներ, որոնք կոչվում են պարապոդիումներ:

Պարապոդիումները իրենց եզրերին կրում են վրձնաձև ամուր թարթիչներ, որոնք կոչվում են խոզաններ: Դրանք ծառայում են կենդանու տեղաշարժման գործառույթի ապահովմանը:

Պարապոդիումները և խոզանները համարվում են տեղաշարժմանը ծառայող վերջույթների նախատիպեր:

Այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ օղակավոր որդերը բարձրացել են զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան մյուս որդերի տիպերը:

Օղակավոր որդերի ընդհանուր կառուցվածքը ավելի բարդ է: Նրանք արդեն ունեն արյունատար համակարգ: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: Այդ նյարդային կուտակումները անվանում են համարժեք կերպով՝ ենթակլանային և վերկլանային նյարդային հանգույցներ:

Այդ հանգույցները միասին ձևավորում են շուրջկլանային նյարդային հանգույց, որը կենդանիների հետագա պատմական զարգացման ընթացքում սկզբնավորում է գլխուղեղը: Օղակավոր որդերի ջրային կենսակերպ վարող որոշ ներկայացուցիչներ ունեն նաև ջրային շնչառության օրգաններ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ օղակավոր որդերի մակարդակում ամբողջանում է բազմաբջիջ կենդանիների հիմնական կազմավորումը և ձգտում է հետագա զարգացման:

Օղակավոր որդերը, ի տարբերություն մնացած որդերի, արդեն ունեն կատարյալ մաշկամկանային պարկ, որը խոզանների հետ միասին հնարավոր է դարձնում նրանց ակտիվ տեղաշարժումը:

Մաշկի էպիթելային ծածկույթի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկանները:

1. Օղակաձև մկանների կծկման շնորհիվ մարմինը ձգվում է երկարությամբ:

2. Երկայնակի մկանների կծկմամբ մարմինը կարճանում է:

Օղակավոր և լայնակի մկանների համաձայնեցված շարժման միջոցով անձրևորդը տեղաշարժվում է:

Ինչպես նշեցինք, ներկայումս օղակավոր որդերի տիպին է պատկանում մոտ 12.000 տեսակ, որոնք միավորված են երեք դասերում.

1. Սակավախոզանների դաս. Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով, ինչի համար էլ ստացել են այդ անվանումը:

Ներկայացուցիչ՝ անձրևորդ:

3. Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 2−3 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:

Ուշադրություն

Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:

Ներկայացուցիչներ՝

Օղակավոր որդերի կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Օղակավոր որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք սակավախոզանների դասի օրինակով:

Սակավախոզանների դաս: Դրանք մի քանի միլիմետրից մինչև 2,5 մ երկարությամբ օրգանիզմներ են: Հողում ապրող ձևերը նպաստում են հողագոյացմանը, բարձրացնում բերքատվությունը, իսկ ջրային ձևերը` կեղտոտ ջրամբարների մաքրմանը, ինչպես նաև սնունդ են ձկների համար:

Օղակավոր որդերի առանձնահատկությունները կդիտարկենք օղակավոր որդերից անձրևորդի օրինակով: Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:

Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:

Փետրվարի 19-25

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ առաջադրանքների շուրջ․

  • Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
  • կլոր որդերի կառուցվածք և բազմազանություն և կենսակերպ
  • Մարդու ասկարիդի բազմացում
  • Նոր դասագիրք-էջ՝ 89-91

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը:

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ: Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն: Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով: Վերջինս կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից: Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդերն ունեն օրգանհամակարգեր :

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը:

Կլոր որդերի մարմինը երկարացած է ու զուրկ հատվածավորությունից: Ի տարբերություն տափակ որդերի այն լայնակի կտրվածքում կլոր է:

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ:

Կլոր որդերից շատերը մակաբույծ են:

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Այն վնաս է հասցնում մարդու առողջությանը բնակվելով նրա աղիներում: 

Փետրվարի 12-18

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները
  2. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում
  3. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։
  • Ինչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները

Ձկները ունեն խռիկներ, թեփուկներ, լողակներ

  • Ինչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում

Ձկները ուտում են բույսեր վերականգնելով նրանց ճիշտ քանակը, իսկ մարդկանց էլ տալիս են մսի, այլուր ձկնկիթ և այլ բաներ:

  • Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Կռճիկային ձկների մոտ կան շատ ատամներ և իրենց դունչը երկար է, նաև ունեն շատ խռիկներ՝ 5-7 հատ։ Կռճիկային ձկները չունեն ոսկորներ։

Փետրվարի 5-11

Լրացուցիչ նոր աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

Քորդավոր կենդանիներ՝ երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ:

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:

Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:

  1. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

Հունվարի 29-ից փետրվարի 4

Սիրելի՛ ընկերներ, ներկայացնում եմ այս շաբաթվա անելիքները․

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկային:

Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

  1. Ի՞նչ է քորդան

Քորդավորները կենդանիների կարգաբանության մեջ զբաղեցնում են բարձրագույն դիրքը՝ որպես կատարյալ զարգացած օրգանիզմներ: Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն: