Փետրվարի 26-ից մարտի 1

Տնային

1.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Նատրիումի նիտրատ NaNO3

Mr(NaNO3)= Ar(Na)+Ar(N)+3Ar(O)=29+14+48=91

Կալցիումի կարբոնատ CaCO3

Mr(CaCO3)= Ar(Ca)+Ar(C)+3Ar(O)=40+12+48=56

2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են կալցիումի մեկ, ածխածնի մեկ և թթվածնի երեք ատոմ:

CaCO3

3. Հաշվե՛ք CO2-ի բաղադրության մեջ առկա ածխածին տարրերի զանգվածային բաժինը: (օգտվելով հետևյալ բանաձևից)

ω(C)= Ar*a/Mr=12*1/44=12/44=3/11

Սովորե՛լ

Քիմիական բանաձևերից օգտվելով՝ կարելի է հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Զանգվածային բաժինը նշանակվում է « (օմեգա) հունական տառով:

Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:

որտեղ w տարրի զանգվածային բաժինն է, Ar — տարրի հարաբերական ատոմային զանգվածը,

a–ն՝ տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում,

Mr–ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Զանգվածային բաժինն արտահայտվում է հասարակ տոկոսներով։

Օրինակ’ հաշվենք ջրի մոլեկուլում տարրերի զանգվածային բաժինները: Քիմիական բանաձևից օգտվելով՝ որոշում ենք ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Պատասխանը տոկոսներով արտահայտելու նպատակով ստացած թիվը բազմապատկում ենք 100–ով.

Դասարանական————————

1.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Н2ОAl2O3С6Н6Na2SO4С12Н22О11

Mr(H2O)= 2Ar(H)+Ar(O)=2+16=18

Mr(AI2O3)= 2Ar(AI)+3Ar(O)=54+48=102

Mr(C6H6)= 6Ar(C)+6Ar(H)=72+6=78

Mr(Na2SO4)= 2Ar(Na)+Ar(S)+4Ar(O)=46+32+64=142

Mr(С12Н22О11)= 12Ar(C)+22Ar(Н)+11Ar(O)=144+22+176=342

2. Հաշվե՛ք նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինը:

CO, Al2O3, SO3,

Mr(CO)= Ar(C)+Ar(O)=12+16=28

w(C)=(12×1:28)x100=42,85

w(O)=(16×1:28)x100=57,14

42,85+57,14=99,99

Mr(AI2O3)= 2Ar(AI)+3Ar(O)=54+48=102

w(AI)=(27×2:102)x100=52,94

w(O)=(16×3:102)x100=47,05

52,94+47,05=99,99

Mr(SO3)= Ar(S)+3Ar(O)=32+48=80

w(S)=(32×1:80)x100=40

w(O)=(16×3:80)x100=60

40+60=100

Մեքենաշինություն և Մետաղաձուլություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ մենք ստանում ենք բազմազան իրեր մետաղաձուլության շնորհիվ։

  1. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաները պատրաստում ենք մետաղից, որը ստանում ենք մետաղաձուլության շնորհիվ։

  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 
  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 
  1. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

February 26-March 1

English in Mind
A double ice-cream, page 51
Read the conversation and answer the questions.


Everyday English.
Discussion box on page 52

  1. I think he’s right we always need to enjoy life. If it’s bad for us, but it’s okay, we can eat or do that very rarely. And nothing will happen.
  2. Sometimes I go to sleep and after I do my homework.

Домашняя работа для 7-8 класса

В учебнике прочитать правило на стр 48-49, выполнить упр 3-4

2. туристом

3. с багажом

4. самолётом, поездом

5. ножом, вилкой

6. рукой, ногой

7. мячом

  1. другом, сестрой
  2. Софией, учеником, соседкой
  3. учительницей, сестрой, папой
  4. продавцом, врачом, учителем
  5. спортом, пением, математикой, географией
  6. балериной, актрисой, журналисткой
  7. работой, квартирой, врачом
  8. рестораном, школой, библиотекой
  9. словарём, учебником, осеню, Москвой, Петербургом, книгой, фильмом
  10. лесом, морем, дорогой, парком, рекой, полем

Ինգնաստուգում Կենսաբանություն

1. Քորդավորներից նշտարիկի նեքին օրգանների կառուցվածքը:

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:

2. Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը:

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ: Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն: Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով: Վերջինս կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից: Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդերն ունեն օրգանհամակարգեր :

3. Ասկարիդի բազմացումը մարդու օրգանիզմում և ինչ վնասներ է հասցնում մարդուն:

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում վնաս հացնելով նրան: Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվիցծ, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:

4. Օղակաձև որդերի՝ անձրևորդի բազմացումը և ներքին օրգանների կառուցվածքը:

Մաշկի էպիթելային ծածկույթի տակ դասավորված են օղակաձև և երկայնակի մկանները: Օղակաձև մկանների կծկման հետևանքով մարմինը ձգվում է երկարությամբ, իսկ երկայնակի մկանների կծկման շնորհիվ՝ կարճանում: Մաշկը և մկանները սերտաճել են՝ առաջացնելով մաշկամկանային պարկ: Արյունատար համակարգը փակ է: Կազմված է մեջքային ու փորային գլխավոր անոթներից, որոնք միմյանց են միանում օղակաձև անոթներով: Արյունը փորային անոթով շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով առաջ բոլոր օրգաններին մատակարարելով թթվածին ու սննդանյութեր, միաժամանակ հեռացնելով նյութափոխանակության արգասիքները: Անձրևորդը չունի շնչառական համակարգ: Թթվածինը մարմնի մակերեսից անցնում է արյան մեջ և ապա’ օրգաններ: Հատուկ շնչառական օրգաններ (խռիկներ) ունեն միայն որոշ ծովային օղակավոր որդերը (ավազաբնակ):

Բազմացումը: Անձրևորդը հերմաֆրոդիտ է, սակայն կան նաև բաժանասեռ օղակավոր որդեր: Անձրևորդի ձվարաններն ու սերմնարանները գտնվում են տարբեր հատվածներում: Բազմացման շրջանում’ ձվադրումից առաջ, երկու առանձնյակներ հպվում են միմյանց, և Բեղմնավորված ձվաբջիջները կատարվում է սերմնահեղուկի փոխանակում: դնում են բոժոժի մեջ, որտեղ և զարգանում են երիտասարդ որդերը: Անձրևորդը բազմանում է նաև մարմինը երկու և ավելի մասերի բաժանելով, եթե անձրևորդի մարմինը բաժանենք երկու և ավելի մասերի, ապա յուրաքանչյուր մասից առաջանում է ինքնուրույն որդ:

5. Անձրևորդերի և կալիֆոռնիական որդերի դերը գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդերը փտած բույսերով սնվելով իրենց օրգանիզմից արտազատում է նյութեր և հողը հարստացնում է հումուսով:Կալիֆորնիական որդերը շատ լավ են վերամաշակում գոմաղբը կենսահումուսի քան մյուս անձրևաորդերը :Գոմաղբի 1 տոննան որդերի միջոցով  վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ մնացած 400կգ–ը` որդերի  կենդանի մարմնի 100 կգ կենսազանգվածի,որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների  համար:

6. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները:

Փետրվարի 26-ից մարտի 3

Փետրվարի 19-25

Փետրվարի 12-18

Փետրվարի 5-11

Հունվարի 29-ից փետրվարի 4

Կենսաբ.

Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներին են․

Ներկյացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Նրանք փտած բույսերով սնվելով իրենց օրգանիզմից արտազատում է նյութեր և հողը հարստացնում է հումուսով:

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Տզրուկների շնհորիվ բուժում են որոշ հիվանդություններ:

  1. Անձրևորդերի բազմացում

Անձրևորդերը բազմանում են մարմինը երկու և ավելի մասերի բաժանելով:

Օղակավոր որդերի տիպի ընդհանուր բնութագիրը

Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:

Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:

Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:

Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև:

Երկրորդային խոռոչը ևս հատվածավորված է և նման է դռներով միմյանց միացած սենյակների: Այն լցված է կայուն քիմիական կազմ ունեցող հեղուկով: Տվյալ հեղուկը օղակավոր որդերի օրգանիզմի ներքին միջավայրն է, որտեղ ծավալվում են նյութափոխանակության հիմնական գործընթացները:

Օղակավոր որդերից սկսած երկրորդային խոռոչում են տեղակայված մնացյալ օրգաններն ու օրգան — համակարգերը:

Օղակավոր որդերի շատ ներկայացուցիչների յուրաքանչյուր օղակային սեգմենտի երկու կողմերից դուրս են գալիս մկանային ելուստներ, որոնք կոչվում են պարապոդիումներ:

Պարապոդիումները իրենց եզրերին կրում են վրձնաձև ամուր թարթիչներ, որոնք կոչվում են խոզաններ: Դրանք ծառայում են կենդանու տեղաշարժման գործառույթի ապահովմանը:

Պարապոդիումները և խոզանները համարվում են տեղաշարժմանը ծառայող վերջույթների նախատիպեր:

Այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ օղակավոր որդերը բարձրացել են զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան մյուս որդերի տիպերը:

Օղակավոր որդերի ընդհանուր կառուցվածքը ավելի բարդ է: Նրանք արդեն ունեն արյունատար համակարգ: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: Այդ նյարդային կուտակումները անվանում են համարժեք կերպով՝ ենթակլանային և վերկլանային նյարդային հանգույցներ:

Այդ հանգույցները միասին ձևավորում են շուրջկլանային նյարդային հանգույց, որը կենդանիների հետագա պատմական զարգացման ընթացքում սկզբնավորում է գլխուղեղը: Օղակավոր որդերի ջրային կենսակերպ վարող որոշ ներկայացուցիչներ ունեն նաև ջրային շնչառության օրգաններ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ օղակավոր որդերի մակարդակում ամբողջանում է բազմաբջիջ կենդանիների հիմնական կազմավորումը և ձգտում է հետագա զարգացման:

Օղակավոր որդերը, ի տարբերություն մնացած որդերի, արդեն ունեն կատարյալ մաշկամկանային պարկ, որը խոզանների հետ միասին հնարավոր է դարձնում նրանց ակտիվ տեղաշարժումը:

Մաշկի էպիթելային ծածկույթի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկանները:

1. Օղակաձև մկանների կծկման շնորհիվ մարմինը ձգվում է երկարությամբ:

2. Երկայնակի մկանների կծկմամբ մարմինը կարճանում է:

Օղակավոր և լայնակի մկանների համաձայնեցված շարժման միջոցով անձրևորդը տեղաշարժվում է:

Ինչպես նշեցինք, ներկայումս օղակավոր որդերի տիպին է պատկանում մոտ 12.000 տեսակ, որոնք միավորված են երեք դասերում.

1. Սակավախոզանների դաս. Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով, ինչի համար էլ ստացել են այդ անվանումը:

Ներկայացուցիչ՝ անձրևորդ:

3. Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 2−3 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:

Ուշադրություն

Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:

Ներկայացուցիչներ՝

Օղակավոր որդերի կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Օղակավոր որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք սակավախոզանների դասի օրինակով:

Սակավախոզանների դաս: Դրանք մի քանի միլիմետրից մինչև 2,5 մ երկարությամբ օրգանիզմներ են: Հողում ապրող ձևերը նպաստում են հողագոյացմանը, բարձրացնում բերքատվությունը, իսկ ջրային ձևերը` կեղտոտ ջրամբարների մաքրմանը, ինչպես նաև սնունդ են ձկների համար:

Օղակավոր որդերի առանձնահատկությունները կդիտարկենք օղակավոր որդերից անձրևորդի օրինակով: Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:

Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես Առաջին

Արտաշեսյան արքայատոհմի դրոշը
  • Բնութագրիր երկիշխանություն, ստրատեգոս հասկացությունները:
  • Ովքեր են Արտաշես առաջինը և Զարեհը
  • Երբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը

Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 190 թ

  • Ով է Հաննիբալը և ինչ ներդրում ունի Արտաշատ մայրաքաղաքի կառուցման մեջ:
  • Ինչպես տապալվեց Երվանդունիների արքայատոհմը, ինչ նախադրյալներ կային դրա համար;

Երկիշխանության հետևանքով երկիրը թուլացավ: Սելևկյաններից պարտություն կրեց:

  • Ինչպես կբացատրես այն, որ Արտաշես առաջին արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին

Արտաշես Առաջինը հետ գրավեց օտարներից զավթված բոլոր հայաբնակ տարածքները: Տեղի ունեցավ մշակութային և լեզվական համախմբում:  Հայաստանի սահմանները հասնում էր այնտեղ, որտեղ ըստ Մովսես Խորենացու՝ <<հայերեն խոսքը վերջանում էր>>:

  • Ինչ վերափոխություններ կատարեց Արտաշես առաջին արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար

1. Հետ նվաճեց բոլոր զավթված տարածքները, ընդարձակեց թագավորության սահմանները:

2. Հողային վերափոխում արեց: Սահմանաքարեր դրեց գյուղերի և ագարակների հողակտորների վրա՝ թույլ չտալով, որ ավագանու ներկայացուցիչները ընդարձակեն իրեն հողակտորները՝ գյուղու հողերի հաշվին:

3. Երկիրը բաժանեց վարչական շրջանների, որպեսզի ավելի հեշտ կառավարվի:

4. Վերափոխեց նաև հայոց բանակը:

5. Ստեղծեծ մայրաքաղաք

  • Ինչպես էին ազդում Արտաշես առաջին արքայի վեարփոխությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:

Արտաշես Առաջինի վերափոխումները և ճկուն դիվանագիտությունը հող էին նախապատրաստում հետագայում Հայաստանի մեծագույն նվաճումների համար բոլոր բնագավառներում:

  • Նշիր և հիմնավորիր թե ինչից ենք իմանում, որ Արտաշես առաջինի արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը:

Անորոշ և ժխտական դերանուններ.28.02

Կարդալ և անհասկանալի հարցերը քննարկել դասարանում:

Անորոշ դերանուն

Մատնացույց է անում անորոշ առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում է չորս տեսակի՝

• գոյականական՝ մեկը, մեկնումեկը, ոմանք, ովևէ, ովևիցե,

• ածականական՝ ինչ–որ, ինչ–ինչ, ոմն, մի, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, որևիցե,

• թվականական՝ մի քանի,

• մակբայական՝ երբևէ, երբևիցե, ուրևէ, ուրևիցե:

    Մեկը գոյականական դերանունը կարող է հանդես գալ ածականական մի շարք դերանունների հետ կապակցված՝ ինչ–որ մեկը, ոմն մեկը, ուրիշ մեկը, որևէ մեկը, որևիցե մեկը, որոնք յուրատեսակ բաղադրյալ անորոշ դերանուններ են՝ որոշ սաստկական երանգով։

   Գոյականական ովևէովևիցե դերանունները չեն հոլովվում։

   Մեկը, մեկնումեկը դերանունները ենթարկվում են ի հոլովման միայն եզակի թվով՝ մեկը, մեկի(ն), մեկից, մեկով, մեկում, մեկնումեկի(ն),մեկնումեկից և այլն:

   Ածականական և թվականական դերանուններից գոյականաբար գործածվում են ոչ բոլորը։

   Ոմն դերանունը եզակի թվով գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։ Նրա հոգնակին՝ ոմանք, գործածվում է միայն գոյականաբար, ենթարկվում է ց հոլովման և հոդ չի ստանում՝ ոմանք, ոմանց, ոմանցից, ոմանցով։ Ներգոյականը գործածական չէ։

   Մի քանի դերանունը հոլովվում է քանի հարցական դերանվան նման՝ միայն եզակի թվով (մի քանիսը, մի քանիսի(ն), մի քանիսից, մի քանիսով, մի քանիսում), սակայն ենթակայի պաշտոնում գործածվում է հոգնակի ստորոգյալի հետ՝ մի քանիսը եկան, մի քանիսով ճանապարհ ընկան։

   Ուրիշ, այսինչ, այնինչ դերանունները ենթարկվում են ի հոլովման՝ ուրիշի(ն), ուրիշներում, այսինչի(ն), այնինչից և այլն:

   Այլ դերանունը գոյականաբար երբեմն, իբրև հնաբանություն, գործածվում է միայն հոգնակի ուղղականում՝ այլք (այլոք ձևը սխալ կազմություն է), և սեռական–տրականում՝ այլոց:

Ժխտական դերանուն

Մատնացույց է անում ամբողջությամբ ժխտվող, լիովին բացառվող առարկա կամ հատկանիշ՝ առանց անվանելու:

Լինում է երկու տեսակի՝

• գոյականական՝ ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ,

• ածականական–թվականական՝ ոչ մի:

   Գոյականական դերանունները հոլովվում են միայն եզակի թվով և ենթարկվում են ի հոլովման՝ ոչ ոքի, ոչ մեկի(ն), ոչնչից և այլն:

   Ոչ ոք և ոչինչ դերանունները որոշիչ հոդ չեն ստանում՝ ոչ ոքի, ոչնչի:

   Ոչ մեկը դերանունը ուղղականում առանց հոդի չի գործածվում (ոչ մեկ ձևը խոսակցական–բարբառային է):

   Ոչ մեկը դերանունը ստորոգյալի հետ համաձայնում է ամեն մեկը, յուրաքանչյուրը դերանունների նման։ Օրինակ. Զարդաքանդակներից ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Ոչ մեկդ մի խոսեք։

   Ոչ մի դերանունը եզակի թվով որոշյալ և ստորոգյալ է պահանջում նույնիսկ որոշյալի բազմակի լինելու դեպքում. Ոչ մի տերև ու ծաղիկ չէր շարժվում քամուց։

   Եթե նախադասության մեջ կա ժխտական դերանուն, ապա ստորոգյալն ունենում է ժխտական խոնարհման ձև (Ոչ ոք ինձ չսպասեց): Ժխտական դերանվան առկայությամբ դրական խոնարհման ժամանակաձևով ստորոգյալը բնորոշ է արևմտահայ գրական լեզվին (Ոչ ոք ըսավ՝ սա տղին Պատռենք սիրտը տրտմագին)։

1.Ընդգծե՛ք որոշյալ 3 դերանուն.

ա) այլոց, բոլոր, այնինչի, ամենայն, ոչ ոք, յուրաքանչյուր ոք

բ) ամբողջ, մեկին, մի քանիսով, համայն, ամեն մի, ոչ մի

գ) յուրաքանչյուր, ոչնչից, ոմանց, ողջ, իրեն, ամենքը

2. Ընդգծե՛ք անորոշ 3 դերանուն.

ա) մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով

բ) իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից

գ) մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ–որ

3. Ընդգծե՛ք ժխտական 3 դերանուն.

ա) մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից

բ) ոչնչով, ոմանց, ինչ–ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից

4.Արտագրի՛ր` կետերի տեղը դնելով համապատասխան հոլովով ժխտական դերանունը։

Ժխորի մեջ ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:

Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց,

Աշուն իջավ ողջ աշխարհին, ոչ մի շշուկ չլսվեց: Ժրության վրա ոչ այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ, չունենալ նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր :

Նա ահ չուներ, բացի հորից:

Ամեն ինչ մոռացել է, ոչինչով, չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

5. Կազմի՛ր նախադասություններ` գործածելով ոչ ոք և ոչինչ դերանունները բոլոր հոլովներով։

Ուղղական (ո՞վ)

Այս ամանորին ոչ ոք չեկավ մեր տուն: Իրեն ոչինչ դուր չեկավ այդ խանութում:

Սեռական (ո՞ւմ), Տրական (ո՞ւմ), Հայցական (ո՞ւմ)

Զարմանալի էր, որ ոչ ոքի տանը տոնածառ չկար: Այս պահին նա ոչինչի կարիք չուներ:

Բացառական(ումի՞ց)

Նա ոչ ոքից չնեղացավ: Նա ոչինչից չի վախենում:

Գործիական (ումո՞վ)

Ոչ ոքով հնարավոր չեր կազմակերպել միջոցառումը: Նա ոչինչով չտուժվեց:

Ներգոյական (ո՞ւմ մեջ)

Ոչ ոքում նույնիսկ մի կաթիլ բարիություն չկար:

Աննահիտը ոչինչում չեր թերանում:

6. Կազմի՛ր նախադասություններ ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք որոշյալ դերանուններով և դրանք փոխարինի՛ր համապատասխան ժխտական դերանուններով:

Ամեն ինչ փայլում էր սրահում:-Ոչինչ չեր փայլում սրահում:

Ամեն մեկը եկել էր դպրոց իր ծնողի հետ:-Ոչ ոք չեր եկել դպրոց իր ծնողի հետ:

Ամեն մի բույս ունի իր գույնը:-Ոչ մի բույս չունի իր գույնը:

Այստեղ ամեն ոք պետք է ավելի բարի լինի:-Այստեղ ոչ մեկը չպետք է ավելի բարի լինի: