15․04-19․04

Գործնական աշխատանք․

Կատարել  և ավարտել<<Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը>>լաբորատոր աշխատանքը,հղումը ուղարկել ինձ։

Կարդալ ծանոթանալ․

Թեման․Ճնշման ուժ և ճնշում

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

P=F/S

3.Որո՞նք են ճնշման միավորները

Պա(պասկալ), կՊա(կիլոՊասկալ), ՄՊա(մեգապասկալ)

Տանը կատարել ․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51-ից 54 խնդիրները։

Է․Ղազարյանի դասագրքից էջ 104 -ի 6-րդ առաջադրանքը՝տեսանյութ պատրաստել,դնել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։

Սովորել․Է․Ղազարյանի դասագրքից էջ102 -ից 105-ը։

Լրացուցիչ առաջադրանք․ Է․Ղազարյանի դասագրքից էջ 177 -ից,խնդիրներ՝134-ից սկսած,ինչքան կարող եք։

Լաբ. աշխ. 4

Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:

Աշխատանքի նպատակը. փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. լաբորատոր լծակ, ամրա- կալան, քեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

Լծակի կանոնը

Lծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին:

Աշխատանքի ընթացքը.

Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը: Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշրեցի հորիզոնական դիրքում: Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց: Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտա այն տեղերը, որտեղից կախելցի ա. մեկ ծանրոց, բ. երկու ծանրույ, գ. երեք ծանրոց, ձախ կողմի երկու ծանրոցի առկայությամբ լծակը հավասարակշռության մեջ եղավ: Չափեցի այդ տեղերի և պտտման առանսքի հեռավորությունները: Դրանք են ՝:Համարելով, որ յուրաքանչյուր ծանրոցը կշռում է 1 Ն, լրացրեցի աղյուսակը: Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը, բազուկների հարաբերությունը և գրանցեցի աղյուսակում:

L1=22սմ=0,22մ

L2=11սմ=0,11մ

F1=0,5Ն

F2=1Ն

8․04-12․04

Թեման․Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև117

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ 85 խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները:

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։

2.Ի՞նչ է լծակը: 

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարջ հենարանի շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ։

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք: 

Անշարժ, շարժական, բազմաճախարակ

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ: 

Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական: 

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը, ուստի այն կոչվում է շարժական ճախաչակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը: 

Անշարժ ճախրակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ: 

Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ: 

Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ Այն ունենք 6 անգամ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար։

Այն աշխատանքը, որը կատարվում է մեքենան բարձրացնելու համար

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված։

Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>։

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից։

Ոչ

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ90-ից մինչև էջ100

1.04- 5.04

Նախագիծ՝Զատկային ծես

Կրկնել նախորդ թեմաները,կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել հարցմանը։

Գործնական աշխատանք․Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև117

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ85։

17․03-22․03

Կրկնել <<ՈՒժեր>> թեմաները,կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել հարցմանը։

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում(ծանոթանալ)։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Երբ կիրառված ուժի ազդեցությամբ մարմինը անցնում է որոշակի ճանապարհ:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժից և անցած ճանապարհից:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=F*S

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Աշխատանքը արտահայտվում է ջոուլներով, ՄՀ-ում 1 Ջ=1Ն*1Մ

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է կատարված աշխատանքի հարաբերությունն է անցած ժամանակի վրա:

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N=A/t, հզորության միավորը վատտ -ն է, 1Վտ=1Ջ/վ

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=N*t:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89,պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև110

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ85։

29.02-1.03

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակ երբ մենք ծանր սեղանը կամ աթոռը տեղաշարժում ենք:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Երբ մենք ծանր աթոռը շարժում ենք, երբ մենք գիրքը շարժում ենք սեղանի վրայից և այլն:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Սահքի, գլորման, դադարի շփման ուժերը:

4.Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝ Հեշտ է բեռը տեղափոխել սայլակով, անիվների գլորելով քան քաշել գետնի վրայով:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ:

Շփման ուժը կանգնեցնում է սահող սահնակը:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման ուժի հետևանքով տաքանում և մաշվում են մեքենաների շփվող մասերը:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը:

Անհարթ մակերևույթի վրա ավելի է մեծանում շփումը:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը:

Շփումը կարելի է փոքրացնել մակերևույթը պատել յուղով կամ քսուքով:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ երբ որ մի մարմնին հրենք նրա վրա կազդի և ծանրության ուժը և ազդող ուժը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Ուժերի գումարումով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և 

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նման դեպքերում գործում են ուժերի գումարման հետևյալ պարզ կանոնները։ Եթե մարմնի վրա ազդող F1 և F2, ուժերն ունեն նույն ուղղությունը, ապա համազոր ուժն ուղղված է նույն ուղղությանբ, և նրա մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների գումարին՝ F = F1 + F2:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Երբ մարմնի վրա ազդող ուժերն ուղղված են մի ուղղով և ունեն հակառակ ուղություններ, ապա դրանց համազորի մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների տարբերությանը: Եթե F1 > F2, ապա`

F = F1 – F2

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81

Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից մինչև էջ 51

Պատրաստել ուսումնական նյութ Է․Ղազարյանի դասագրքի էջ77և էջ79 <<Հետաքրքիր է իմանալ>․բաժնում գտնվող նյութի վերաբերյալ՝՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Հետաքրքիր է իմանալ

Լեոնարդո դա վինչի

— Լեոնարդո դա Վինչին (1452 -1519 թթ.) ոչ միայն Վերածննդի դարաշրջանի հռչակավոր նկարիչ էր, քանդակագործ ու ճարտարապետ, այլ նաև բոլոր ժամանակների մեծագույն ճարտարագետ գիտնականն է, որի զյուտերը. գաղափարները ն հանճարեղ կռահումները մի քանի հարյուրամյակ առաջ են անցել իր ժաման,կիս: — Նա սերունդներին թողել է ավելի քան 7 հազար ձեռագիր էջեր, որոնք լի են զարմանահրաշ սարթերի, գործիքների, մեքենաների, ճարտարագիտական կառույսների գծագրերով և նախագծերով: Նա է հնարել ինքնաթիռի, սուզանավի. ուղղաթիռի. տանկի, գոլորշու ուժով կրակող թնդանոթի նախատիպերը, նախագծել մետ,ղա- գործական վառարանձեր, շարժական կամուրջներ, տպագրական, փայտամշակման, հողափոր և այլ մեքենաներ: Որպես գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին հարստասրել է ժամանակի գիտության բոլոր ոլորտները:

Մեծ է նրա ներդրումը նաև շփման գիտական ուսումնասիրման բնագավառում: Այս փաստը բացահայտվել է այն բանից հետո, երբ XX դարի երկրորդ կեսին Մադրիդի ազգային գրադարանում պատահաբար հայտնաբերել են Լեռնարդո դա Վինչիի երկու չհրատարակված ձեռագրերը, որոնք նվիրված են շփման ուսումնասիրմանը:

— Ձեռագրում շփման երևույթի հայտնի հետազոտողներ Գիյոմ Ամոնտոնից 200 տարի, իսկ Շառլ Կուլոնից շուրջ 300 տարի առաջ Լեռնարդո դա Վինչին գրում է ….շփման ուժը կախված է հպվող մակերնույթների նյութի տնսակիս, մշակման աստիճանից և կախված չէ հպվող մակերնույթների մակերեսից, այն ուղիղ համեմատական է բեռի կշռին և կարելի է փոքրայնել շփվող մակերեսների միջև հոլովակներ դնելով կամ քսայուղերով»: Այս մեջբերման մեջ իրապես ներկայացված են շփման ուժերի մասին այսօր հայտնի, քազմիցս ստուգված և հաստատված գիտական փաստերը:

Անդրադառնալով մեքենաներում շփման փոքրացման որոշակի խնդիրների’ — Լեոնարդոն ուշադրություն է դարձրել շփվող հանգույցներում գլորման մարմինների օգտագործմանը: Այս մոտեցումը հնարավորություն է ավել նրան համարելու գնդիկավոր և հոլովակավոր առանցքակալների հայտնագարծության հեղինակ:

Իսկական գիտական սենսացիա էր այդ ձեռագրերից մեկում հայտնաբերված մետաղական քսուք համաձուլվածք պատրաստելու բաղադրատոմսը (3 մաս պղինձ և 7 մաս անագ): Բանն այն է, որ գրեթե նույն բաղադրությամբ առաջին դյուրահալ քսուք համաձուլվածքը 1839 թ. արտոնագրել է Այլեկ Բաքիաը’ Լև- ոնարդո դա Վինչիից շուրջ 300 տարի անց: Այդ համաձուլվածքը, որը կոչվում է քաքիտ, լայնորեն օգտագործվում է տարբեր մեքենաների առանցքակալներում:

Թեման․ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

Լրացուցիչ առաջադրանք

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ39-ից  մինչև 44-ը եղած տարբերակները:

Վ․Ի․Լուկաշիկի խնդրագրքից էջ 35 ,խնդիրներ 275-ից-285-ը։

275.

Ուժաչափը չափում է ձգող ուժերը։ Ուժաչափի ցուցմունքը 10Ն է։

276.

Նապաստակ  m=6 կգ, g=9.8Ն/կգ, Fծ=? 

Fծ=mg=6 կգx9.8Ն/կգ=58.8Ն  Պատ․՝ 58.8Ն։

Գայլ  m=40 կգ, g=9.8Ն/կգ, Fծ=?  

Fծ=mg=40 կգx9.8Ն/կգ=392Ն   Պատ․՝ 392Ն։

Արջ m=400 կգ, g=9.8Ն/կգ, Fծ=?  

Fծ=mg=400 կգx9.8Ն/կգ=3920Ն  Պատ․՝ 3920Ն։

Ռնգեղջյուր m=2 տ=2000 կգ, g=9.8Ն/կգ, Fծ=?  

Fծ=mg=2000 կգx9.8Ն/կգ=19600Ն  Պատ․՝ 19600Ն

Փիղ  m=4 տ=4000 կգ, g=9.8Ն/կգ, Fծ=? 

Fծ=mg=4000 կգx9.8Ն/կգ=39200Ն  Պատ․՝ 39200Ն։

277.

Կերոսինը կշռում է 147 Ն է։

Պատ․՝ 147 Ն։

278.

25 լ ծավալով բենզինը կշռում է 173,95 Ն։

25 լ=173,95 Ն

Պատ․՝ 173,95Ն:

279.

20 կգx9.8Ն/կգ=196Ն

Ավտոմեքենայի ընդհանուր կշիռը փոքրացավ 196Ն-ով։

Պատ․՝ 196Ն-ով։

280.

5 լ=5 կգ։ 5 կգx9.8Ն/կգ=49Ն

Բիդոնը բարձրացնելու համար պետք է կիրառել 49Ն ուժ։

Պատ․՝ 49Ն։

281.

Կաղնեփայտե չորսուի կշիռը 88,2Ն է։

Պատ․՝ 88,2Ն։

282.

V=10*8*5=400սմ3

m=400*8,5=3400գ=3,4կգ

F=3,4*9,8=34Ն

283.

49:9.8=5

Պատ․՝ 5կգ։

284.

392 : 9.8= 4

Պատ․՝ 4 կգ։

285.

980:9.8=100

Պատ․՝ 100կգ։

Է.Ղազարյանի դասագրքից էջ 64 -ից մինչև էջ 70, լուծել էջ 173-ից խնդիրներ 82-ից մինչև 90:

82.

2000*9,8=19,600

83.

0,5*9,8=4,9

84. Հավասար են:

85.Չի փոխվի:

86.

90:9.8=9

87.

Այո, կկտրվի:

88,

m=0,80*10000=8000գ=8կգ

F=m*g=8*9,8=80Ն

Ֆիզիկա

19․02-23․03

Թեման. Մարմնի կշիռ:

 Նախագիծ՝ՈՒժեր -պատրաստել տեսանյութ,հղումը ուղարկել ինձ

Կրկնել․ նախորդ թեման

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ:

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Առօրյա կյանքում հաճախ կշիոը շփոթում են մարմնի զանգվածի հետ: Օրինակ’ կշռվելիս մեր կշիռը մեզ հայտնում են կիլոգրամներով, խանութում կատարած գնումների կշիռը որոշում են կիլոգրամներով կամ գրամներով: Բայց չէ’ որ կիլոգրամը մարմնի զանգվածի միավորն է, իսկ կշիռն ուժ է և չափ վում է նյու տո նով: Նշված ի րա վիճակներում ճիշտ է ասել «մարդու զանգվածը», «գնված ապրանքի զանգվածը» և ոչ թե կշիռը:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:

Այս շփոթությունը պատահական չէ և ունի իր պատճառը: Բանն այն է, որ և զանգվածը, և կշիռը հաճախ որոշում են կշեռքով: Կշեռքն իրականում չափում է մարմնի կշիռը, սակայն եթե հավասար են մարմինների կշիռները, հավասար են նաև դրանց զանգվածները: Դա է պատճառը, որ մարդիկ հաճախ տարբերություն չեն տեսնում մարմնի զանգվածի և կշռի միջև: Ճիշտ չէ, երբ ասում են, որ, օրինակ, մարմնի կշիռը 10 կգ է: Դա նրա զանգվածն է, իսկ կշիռը’ P = 10 կգ 9,8 98 Ն:

ՍովորելԷ.Ղազարյանի դասագրքից էջ72 -ից մինչև էջ 74-ը

Կրկնել․Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 72