29.02-1.03

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Օրինակ երբ մենք ծանր սեղանը կամ աթոռը տեղաշարժում ենք:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Երբ մենք ծանր աթոռը շարժում ենք, երբ մենք գիրքը շարժում ենք սեղանի վրայից և այլն:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Սահքի, գլորման, դադարի շփման ուժերը:

4.Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝ Հեշտ է բեռը տեղափոխել սայլակով, անիվների գլորելով քան քաշել գետնի վրայով:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ:

Շփման ուժը կանգնեցնում է սահող սահնակը:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման ուժի հետևանքով տաքանում և մաշվում են մեքենաների շփվող մասերը:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը:

Անհարթ մակերևույթի վրա ավելի է մեծանում շփումը:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը:

Շփումը կարելի է փոքրացնել մակերևույթը պատել յուղով կամ քսուքով:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ երբ որ մի մարմնին հրենք նրա վրա կազդի և ծանրության ուժը և ազդող ուժը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Ուժերի գումարումով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և 

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նման դեպքերում գործում են ուժերի գումարման հետևյալ պարզ կանոնները։ Եթե մարմնի վրա ազդող F1 և F2, ուժերն ունեն նույն ուղղությունը, ապա համազոր ուժն ուղղված է նույն ուղղությանբ, և նրա մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների գումարին՝ F = F1 + F2:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Երբ մարմնի վրա ազդող ուժերն ուղղված են մի ուղղով և ունեն հակառակ ուղություններ, ապա դրանց համազորի մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների տարբերությանը: Եթե F1 > F2, ապա`

F = F1 – F2

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81

Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից մինչև էջ 51

Պատրաստել ուսումնական նյութ Է․Ղազարյանի դասագրքի էջ77և էջ79 <<Հետաքրքիր է իմանալ>․բաժնում գտնվող նյութի վերաբերյալ՝՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий