Ֆիզիկա

6․11-10․11

Թեման․Հավասարաչափ  շարժում:Արագություն:

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

v=s/t

3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:

մ/վ

4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը:

s=vt

5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապաւհը

t=s/v

 Սովորոլ Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ29-ից,մինչև էջ34

Կատարել․լԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ 29-ից մինչև էջ32-ը և էջ17-ը, 23-ից-24-ը

17

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-20.png

23.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-28.png

24

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-27.png

29

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-36.png

II. 2-րդ

III. 3 անգամ

IV. 35 կգ

V. 350գ

VI. 0,35կգ

I. 1000մլ

II. 2 մլ

III. 76 մլ

30

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-39.png

I. 250մլ

II. 5մլ

III. 165 մլ

I. 100 մլ

II. 5մլ

III. 60 մլ

I. 1000մլ

II. 10 մլ

III. 940 մլ

31

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-17.png

32

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-18.png

Ֆիզիկա

Թեմա. Մեխանիկական շարժում:Շարժմանհարաբերականություն: Նյութական կետ : Շարժման հետագիծ: Ճանապարհ:
Պատասխանել հետևյալ  հարցերին.

1. Ինչն են անվանում մեխանիկական շարժում:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ:

Օրինակ՝ փողոցում շարժվող ավտոմեքենան, օդում թռչող ինքնաթիռը և այլն:

3. Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:

4. Ինչն են անվանում նյութական կետ:

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ոչ:

Մարմինը նյութական կետ համարելը կախված է դիտարկվող խնդրի պայմաններից: Գրքում ասվում էր, որ «օրինակ’ Երևանից Փարիզ թռչող ինքնաթիռի շարժումը դիտարկելիս ինքնաթիռը կարելի է համարել նյութական կետ, քանի որ նրա չափերը շատ փոքր են Երևան-Փարիզ հեռավորությունից: Սակայն ինքնաթիռի վերելքն ու վայրէջքը կամ օդի դիմադրության դերն ուսումնասիրելիս ինքնաթիռի ձևն ու չափերն ունեն էական նշանակություն, և այդ դեպքերում այն չի կարելի համարել նյութական կետ:» Այս օրինակը ցույց է տալիս որ, միևնույն մարմինը որոշ խնդիրներում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ խնդիրներում’ ոչ:

6.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը: Իսկ հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:

Կատարել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ32-ը: 

էջ 29

II. 2-րդ

III. 3 անգամ

IV. 35 կգ

V. 350գ

VI. 0,35կգ

I. 1000մլ

II. 2 մլ

III. 76 մլ

էջ 30

I. 250մլ

II. 5մլ

III. 165 մլ

I. 100 մլ

II. 5մլ

III. 60 մլ

I. 1000մլ

II. 10 մլ

III. 940 մլ

էջ 31

էջ 32

ՖԻԶԻԿԱ

Թեմա՝ Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և միավորների հետ։ Կարողանալ օգտվել այդ գործիքներից։

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ 13-ից, մինչև էջ 16-ը և էջ 17 << Լաբորատոր աշխատանք 1-ը >> և կարդալ ծանոթանալ էջ 18-ից, մինչև էջ 20-ը։

Կատարել << Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >> -ից էջ29-ից մինչև էջ 30-ը: 

II. 2-րդ

III. 3 անգամ

IV. 35 կգ

V. 350գ

VI. 0,35կգ

I. 1000մլ

II. 2 մլ

III. 76 մլ

I. 250մլ

II. 5մլ

III. 165 մլ

I. 100 մլ

II. 5մլ

III. 60 մլ

I. 1000մլ

II. 10 մլ

III. 940 մլ

Ֆիզիկա

25․09-29․09

Կարդալ և ուսումնասիրել երկարությունների պրեզենտացիան ,և Մեծությունների չափում 

Թեման․Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների չափումը։Չափման սխալ։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծությունը՝նշանակում էայն համեմատել նույնատիպ մեծության հետ,որն ընդունված է որպես միավոր:

2․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված 1մ(մետր)Հասկանալի է,որ 1մ-ը կարող է լինել ինչ որ մի մարմնի երկարություն,որոշակի կետերի միջև եղած հեռավորություն,կամ էլ ինչ որ մի բանի որոշակի ժամանակում անցած ճանապարհ: Ավելի ճշգրիտ չափումներ կատարելիս օգտագործում են երկարության չափման ավելի փոքր միավորներ՝1դմ,1սմ,1մմ,1մկմ,1նմ,1Ա: Հաճախ անհրաժեշտ է լինում չափել երկարություններ,որոնք այնքան մեծ են,որ 1մ-ը որպես չափանմուշ օգտագործելըանհարմար է։Չափման արդյունքում թիվը շատ մեծ թ լինում։Անհրաժեշտ է լինում երկարությունների չափման ավելի մեծ միավորներ,քան 1մ-ը: Օրինակ՝. 1ա․մ, 1պկ. 1լուս․տարի և այլն:

3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ

 Յուրաքանչյուր սարքի սանդղակի վրա տեղադրված են հավասարաչափ բաշխված գծիկներ և թվեր, որոնք ճշգրիտ կամ մոտավոր ցույց են տալիս ֆիզիկական մեծության չափը: 

4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը

 Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ առժեքը կոչվում է չափման սահման:

5. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Ինչպե՞ս են որոշում չափիչ սարքի բաժանման արժեքը։

Երկու հարևան գծիկների միջև ընկած հեռավորությանը անվանում են բաժանման արժեք:

6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։ Նաև չափման սխալը կախված է չափաքանոնի սխալ դիրքից, ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ո չ ճիշտ դիրքից։

Կրկնել և սովորել․Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ16։

Դիտումներ և փորձեր


1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին։
Գիտելիքները ձեռք ենք բերում դիտումներից ու փորձերից։

2.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։
Դիտումներից է սկսվում բնության ամեն մի երևույթի ուսումնասիրությունը: Դիտելով բնության այս կամ այն երևույթը՝ մենք դրա մասին որոշակի տեղեկություններ ենք ստանում: Ապա փորձում ենք բացատրել երևույթը, այսինքն` պարզել, թե ինչու և ինչպես է այն ընթանում:

3. Ի՞նչ է վարկածը։

Վարկածը ուսումնասիրվող երևույթի մասին արված ենթադրությունն է:

4. Ի՞նչ է օրենքը։

Բնության երևույթների մասին փորձերի և դիտումների միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները։

5․Ի՞նչ է ֆիզիկակաան տեսությունը։

Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երևույթները, այլև կանխատեսում է նոր, դեռևս անհայտ երևույթները եւ դրանց հետևանքերը:

Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։

Վիկտոր Համբարձումյան
images

Վիկտոր Համբարձումյանը (սեպտեմբեր 18, 1908 — օգոստոս 12, 1996), հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ 1 տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը: Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պոիլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել: 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է Լենինգրադի (Պետերբուրգի) համալսարանի աստղադիտարանը: Համբարձումյանը վերադարձել եւ հաստատվել հայրենիքում 1943թ:

Պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին, հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան։ Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ Վ. Համբարձումյանն ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչև 1993 թ, որից հետո դառնում է ակադեմիայի պատվավոր նախագահ։

download

1946թ Համբարձումյանը հիմնադրում է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն է լինում մինչև 1988 թ։

Վ. Համբարձումյանին շնորհվել են երկու Ստալինյան մրցանակ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ: Երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։

Վիկտոր Համբարձումյանը 11.10.1994թ. արժանացել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչման և պարգևատրվել Հայրենիքի շքանշանով։

Վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։
Բնությունն այն է ինչ շրջապատում է մարդուն։

2․Ի՞նչ է բնության երևույթը։
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
«ֆիզիկա» բառն առաջացել է հունարեն «ֆյուզիս» բնություն բառից։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելու, ջրի գոլորշիանալը, կայծակը որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։

6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային ատոմային և միջուկային երևույթները։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին, կամ ուղակի մարմին։ Օրինակ՝ Բռնակը, կաթսան, ջրի կաթիլը Երկրի մթնոլորտը, քանոնը և այլն։

8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։
Այն ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը կոչվում է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

9․Ի՞նչ է մատերիան։
Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ անվանում են մատերիա։

10․Ո՞րն  է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրն է հասկանալ և բացատրել բնության օրենքները, տարբեր մարմինների և նյութերի հատկությունները, իրենց փոխազդեցությունը և օգտագործման հնարավորությունը:

Լրացուցիչ առաջադրանք․ Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։