Փետրվարի 19-25

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ առաջադրանքների շուրջ․

  • Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
  • կլոր որդերի կառուցվածք և բազմազանություն և կենսակերպ
  • Մարդու ասկարիդի բազմացում
  • Նոր դասագիրք-էջ՝ 89-91

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը:

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ: Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն: Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով: Վերջինս կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից: Ի տարբերություն աղեխորշավորների տափակ որդերն ունեն օրգանհամակարգեր :

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը:

Կլոր որդերի մարմինը երկարացած է ու զուրկ հատվածավորությունից: Ի տարբերություն տափակ որդերի այն լայնակի կտրվածքում կլոր է:

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ:

Կլոր որդերից շատերը մակաբույծ են:

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Այն վնաս է հասցնում մարդու առողջությանը բնակվելով նրա աղիներում: 

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий