Երգի հրապույրը: ԱՎ. Իսահակյան

Animals and music illustration by Heng Swee Lim:

Տեքստը այստեղ է։

Տեսանյութը այստեղ է

Հարցեր և առաջադրանքներ

Բառային աշխատանք՝

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

անգութ-անխիղճ,

տնանկ-անտուն,

հոտ-բույր,

աղքատ-խեղճ, չքավոր,

ամայի-անբնակ,

պատսպարվել-թաքնվել, պահվել,

անձավ-քարայր,քարածեփ

ծածուկ-գաղտնի, թաքուն,

զննել-ուսումնասիրել, հետազոտել։

2. Պատմվածքից դու՛րս գրիր նաև այն բոլոր բառերը, որոնք, քո կարծիքով, «ուղղագրական են», և կարող ես երբևէ սխալ գրել:

մյուս,աշխարհ,թրթռուն,աղբյուրներ,ապառաժից,անձավների,համբուրել։

3. քարեղեն, անբաժան, հոգեգրավ, անգթություն, սիրտ բառերը բաժանիր բաղադրիչների և նշիր տեսակը ըստ կազմության:

քարեղեն- քար-արմատ եղեն-վերջ ածանց

անբաժան- ան-նախ ածանց բաժան-արմատ

հոգեգրավ- հոգի-գրավ-բարդ բառ

անգթություն- ան-նախ ածանց գութ-արմատ ություն-ածանց

սիրտ-պարզ բառ

Տեքստային աշխատանք՝

  • Այս պատմվածքը քեզ ծանոթ ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես: Մի քանի նմանություններ ու տարբերություններ նշի՛ր:

Ա․Պուշկինի <Ոսկե ձկնիկ>

Նման է նրանով, որ այս ստեղծագործության մեջ տղան գտնում է խոսող ձուկ, որը կատարում է նրա երազանքը։

Տարբերվում է նրանով, որ Ոսկե ձկնիկի մեջ ագահ պառավը մնում է կոտրած տաշտակի հետ։

  • Եթե հրաշագործի հանդիպեիր, ի՞նչ ցանկություն կհայտնեիր, ինչո՞ւ:

Կցանկանամ, որ այլևս պատերազմ չլինի և բոլորը խաղաղ ապրեն։

  • Մի քանի նախադասությամբ գրիր պատմվածքի ասելիքը:

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ով շատ աղքատ էր ու ապրում էր չար աշխարհում, որտեղ մարդկանց սրտերը քարից էին, բայց մի օր նա գտավ ձկնիկ, որը նվիրեց նրան սրինգ ու երբ տղան նվագեց այդ սրինգով, բոլորի քարե սրտերը դարձան բարի։

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий