Եղնիկը

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչել, երբ, պատշգամփ, ակնթարթ
  1. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

ա/զուլալ — ջինջ
բ/լուռ — լռիկ        
գ/ակնդետ — անթարթ
դ/ընտանի — հայրենի

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրա դիմաց:

ա/ լույս աշխարհ գալ — դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին —   գ/դատող, բանիմաց, խելացի       
գ/Կողը հաստ —   բ/համառ, ինքնասածի, կամակոր        
դ/ճաշը եփել —  ա/մեկին պատժել, լավ ծեծել             

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դուրս գրի՛ր չորս բարդ բառ:

վերջալույս, բարեկամ, խորասույզ, ոսկեգեղմ:

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով:

ա/զակազ -պատվեր
բ/մալինա- ազնվամորի

գ/կենգուրու- ագեվազ

դ/ստարտ -սկիզբ, մեկնարկ

  1. Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով գործածված չորս բառ:
    եղնիկ, բարեկամ, որսորդ, մայր:
  2. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական սխալ է, թվական
    դ/ազատ –ածական
  3. Տեքստից դուրս գրի՛ր մեկական հարցական և բացականչական նախադասություն: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…  Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես:
  4. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ երկու ստորակետ լինի: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները
  5. Ինչպիսի՞ն էր եղնիկը. Նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը:
    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  6. Ի՞նչն էր զարմացնում պատմողին:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Նա կարոտել էր իրեն սիրած գուրգուրող անտառներին, զանգակ աղբյուրներին, իր խարտյաշ մորը և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներին:

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

 Հեղինակը նրա աչքերի մեջ տեսնում էր մի թախծալի, երազուն կարոտ…

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
     Անտառում դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը
  2. Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
     Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան:

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий