Առաձգականության ուժ

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները): 

3211_29_09_16_9_59_28.jpg

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

doska1.gif

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

դ. 2.3Առաձգականության ուժ, ուժի չափումը

Հարցեր
1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ:

Ճզմենք լիմոնը, զսպանակի ձգումը, սպունգի սեղմումը…


2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան:

Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ:


3. Ե՞րբ են առաջանում առանձգականության ուժեր

Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում առաջանում է առաձգականության ուժ, որը ձգտում է վերականգնում է մարմնի սկզբնական ձևը և չափերը:

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий