Գրականություն 14․12․23

Ամանորը գեղարվեստական ստեղծագործություններում

1․Կարդա՛ ամանորյա թեմայով որևէ ստեղծագործություն՝ պատմվածք, նովել, հեքիաթ, բանաստեղծություն, և կարդացած գործի մասին շարադրի՛ր բլոգումդ։

2․Ողջունելի կլինի,եթե դասարանում բանավոր ներկայացնես կարդացածդ ստեղծագործությունը։

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

ՄԵՏԱՔՍԵ

Ինչպես բոլորը,ես նույնպես հավատում եմ ամանորյա հրաշքին: Հավատում եմ, որ ամանորի գիշերվա 12 զանգերը կախարդական են: Ես համոզված եմ, որ այդ պահին բոլոր մարդիկ միայն բարի երազանքներ են պահում, միայն բարի ցանկություներ ունեն իրենց սրտերում: Այդ 12 վայրկյանների ընթացքում աշխարհը կարծես վերալիցքավորվում է. ամեն ինչ սկսվում է նոր, ավելի բարի ու դրական լիցքերով: Ես նույնպես միանում եմ բանաստեղծուհու բարեմաղթանքներին, թող իմ հայրենիքում խախաղություն լինի, և բոլորն ունենան իրենց ամանորյա հրաշքը:

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий