Ձոն ստուգատես

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-ից ապրիլի 16-ը

Ընթացքը
 Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին։ Փորձել ստեղծագործել՝ գրելով չափածո կամ արձակ որևէ ստեղծագործություն, թեկուզ քառատող՝ ձոնված մայրերին: Պատրաստել տեսանյութ մայրիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել: Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, նամակ՝ ուղղված մայրիկին։ Դուրս բերել մոր կերպարը հայ բանաստեղծների՝ համանուն թեմայով գրված ստեղծագործություններից, գտնել ընդհանրությունները, առանձնահատկությունները, հայ մոր դերը պատմական տարբեր ժամանակահատվածներում։

Որքան էլ խոսենք մայրիկների մասին էլի քիչ է լինելու: Բոլոր հանրահայտ բանաստեղծները, նկարիչները, կոմպոզիտորները, կինորեժիսորները իրենց լավագույն ստեղծագործությունները նվիրել են մայրերին: Աշխարհում բոլորը սիրում են իրենց մայրերին, չե որ նրանք են կյանք տվել բոլորին: Եթե ուսումնասիրենք պատմությունը բոլոր տաղանդավոր մարդիկ ունեցել են հոգատար և անձնվիրաբար սիրող մայրեր:

Ես նույնպես իմ մայրիկին շատ եմ սիրում, իմ մայրիկի անունը Մարինե է: Նա մասնագիտությամբ մաթեմատիկ-ծրագրավորող է: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը: Երկար տարիներ մայրիկս աշխատել է ազգային անվտանգության ծառայությունում: Նա զբաղեցնում էր պատսխանատու պաշտոն, աշխատում էր ծանրաբերնված գրաֆիկով և ինձ հետ քիչ էր ժամանակ անցկացնում, սակայն հիմա նա դուրս է եկել աշխատանքից և գրեթե ամբողջ օրը մենք միասին ենք անցկացնում: Իմ մայրիկը շատ հոգատար է: Անգամ բծախնդիր, մեկ մեկել պահանջկոտ, նրա համար շատ կարևոր է մենք ինչպես ենք սնվում, հանգստանում և անցկացնում մեր ժամանակը: Մայրիկս շատ է կարևորում առողջ ապրելակերպը, հորդորում է մեզ սնվել առողջ և զբաղվել սպորտով: Մայրիկս իմ լավագույն ընկերն է: Մենք սիրում ենք խոսել ամենինչի մասին՝ մարդկային հարաբերություններից մինչև քաղաքականություն: Սիրում ենք միասին ֆիլմեր դիտել: Ես շատ եմ սիրում իմ մայրիկին:

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий