Հարցեր և առաջադրանքներ: Գրակ.

  1. Ներկայացրու Շրմաղ բիբիի կերպարըհետևյալ հերթականությամբ՝ նրա արտաքինը, բնավորությունը, արարքները:

Շարմաղ բիբիին բարի սիրտ ուներ։ Նա շատ հավատ ուներ և նաև նա և մյուսները սրտաճմլիկ լաց էին լինում։՛՛Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։
Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։՛՛

  1. Ի՞նչ լուր էր տարածվել: Ինչու՞ էին մարդիկ դա որպես բոթ ընդունում:

Որ մարդիկ պետք է իրենց ձիերը տան կռվի համար:

  1. Ի՞նչ վերաբերմունք ուներ Սիմոնը կենդանիների նկատմամբ: Ինչպե՞ս էր դա արտահայտվում:

Լավ

  1. Ի՞նչ մտքեր էին համակել ձիավորներին քաղաք գնալու ճանապարհին, ինչպե՞ս փոխվեց նրանց տրամադրությունը:

Նրանք զրուցելով գնում էին: Խոսում եին իրենց ձիերից և դժգոհում էին:

  1. Ուշադիր կարդա 4-րդ մասը՝ հերոսների զրույցը,նրանց զրույցից եզրակացություն արա , թե ինչ ժամանակաշրջանի դեպքեր են ներկայացվում պատմվածքում:

Նրանք զրուցելով գնում էին: Խոսում եին իրենց ձիերից և դժգոհում էին:

  1. Ինչու՞ էր Սիմոնը Ցոլակին համեմատում այլ ձիերի հետ:

Որպեսզի տեսի ում ձիում կտանեն:

  1. Ինչպե՞ս էին քաղաքի հրապարակում կազմակերպում ձիերի ընտրությունը: Դու ի՞նչ պայմաններ կառաջարկեիր:

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։ 

  1. Ի՞նչ կարծիք ունես Սիմոնի արարքի վերաբերյալ: Քննարկիր դասընկերներիդ հետ:

Ես կարծում եմ նա այնքան էլ ճիշտ չվարվեց ձիուն վնասելով, բայց նա ուրիշ բան չեր կարող անել:

  1. Պատմվածքի 7-րդ մասը կարդալուց հետո գրիր քո վերջաբանը: Վերջում համեմատիր քո ու Բակունցի տարբերակները:
  2. Ներկայացրու պատմվածքի երեք ձիերին՝ սպիտակ ձիուն, Ցոլակին, կապտավուն ձիուն: Բնութագրիր նրանցից յուրաքանչյուրի դերը պատմվածքում:

Ցոլակը Սիմոնի ձին էր, որին գնելու համար Սիմոնը շատ բաներ էր տվել։Սիմոնը, որպեսզի չտանեն Ցոլակին, որոշում է նրան վնասել՝ մտածելով, թե ձին լավը չլինի, ապա չեն տանի։ Սակայն այդպես չի լինում։ Նա շատ էր սիրում Ցոլակին և չէր ցանականում բաժանվել նրանից։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն, որովհետև այդ ձին շատ գեղեցիկ և փառահեռ էր։ Բայց Կոստանդ աղան շատ խորամանկ էր, նա մի ուրիշ ձի էր բերել։ Եվ կապտավուն ձին, որին բերել էին լեռներից: Երկար վազեցին զինվորները այդ ձիու հետևից, և վերջում նա սատկեց։

  1. Ինչու՞ է պատմվածքը վերնագրված Սպիտակ ձին: Արդա՞ր է արդյոք Կոստանդ աղայի ձիուն ազատելը:

Արդար չէ, ինչու խեղճ գյուղացիների ձիերն վատ վիճակում կտանեն, իսկ ուժեղ և սիրուն ձիուն ոչ:

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий