Մայրենի

Լրացուցիչ կրթություն (տանը):

Ջոան Ռոուլինգ: Բարդ Բիդլի հեքիաթներից «Հաջողության փերու շատրվանը»

Առաջանդրանքներ

Բլոգում գրում ենք տեղեկություններ Ջոան Ռոուլինգի կյանքի մասին:

Ջոան Քեթլին Ռոուլինգը ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին, Միացյալ թագավորությունում: Առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ կրճատ անվանբ: Մասնագիտությամբ Ռոուլինգը կինոպրոդյուսեր, գրող, վիպասան, ուսուցչուհի, մանկագիր, սցենարիստ, հեղինակ և գործադիր պրոդյուսեր է:

Կրթությունը ստացել է Էդինբուրգի համալսարանում, Էքստերի համալսարանում, Ուայդիան դպրոցում և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանում: Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է: Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները:

Ջոան Ռոուլինգի ծնողներնը Փիթեր Ջեյմս Ռոուլինգն ու Աննա Ռոուլինգն են: Մայրը կիսով չափ ֆրանսիացի էր, կիսով չափ շոտլանդացի: Ռոուլինգը ուներ քույր: Նրա անունը Դայան է: Նա ծնվել է երբ, Ռոուլինգը 23 ամսական էր:

Ծնողներն ամուսնացել են 1965 թվականի մարտի 14-ին: Նրանք առաջին անգամ հանդիպել են Լոնդոնի Քինգս Քրոս կայարանում: Ռոուլինգը հետագայում օգտագործել է այն որպես Կախարդության Աշխարհ տանող գաղտնի մուտքերից մեկը: Ռոուլինգը միայնակ ուղևորվում էր Քինգս Քրոսից գնացքով, որտեղ հանդիպեց Հարրի Փոթերի նախատիպին և ծագել է Հարրի Փոթերը գրելու գաղափարը:

Երբ Ջոանը չորս տարեկան էր, իր ընտանիքը տեղափոխվում է հարևան Վինտերբուրն գյուղը: Այնտեղ Ռոուլինգը սովորել է Սուրբ Միքայելի տարրական դպրոցում: Կա մի վարկած, ըստ որի դպրոցի տնօրենը՝ Ալֆրեդ Դաննը դարձել է Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորի նախատիպը:

Պորտուգալիայում Ռոուլինգը ծանոթանում է հեռուսալրագրող Ժորժի Արանտիշի հետ: Նրանք ամուսնանում են 1992 թվականի հոկտեմբերի 16-ին: 1993 թվականի հուլիսի 27-ին ծնվում է նրանց աղջիկը՝ Ջեսիկա Իզաբել Ռոուլինգ Արանտիշը: Բայց Ռոուլինգն ու Ժորժը բաժանվում են: Ռոուլինգը իր դստեր և Հարրի Փոթերի երեք գլուխների հետ մեկնում է Էդինբուրգ՝ ապրելու քրոջ մոտ:

2001 թվականի դեկտեմբերի 26-ին Ռոուլինգն ամուսնացել է Նիլ Միքայել Մյուրրեյի հետ, ով մասնագիտությամբ անեսթեզիոլոգ էր: 2003 թվականի մարտի 24-ին ծնվել է նրանց որդին՝ Դեյվիդ Գորդոն Ռոուլինգ Մյուրրեյը: 2005 թվականի հունվարի 23-ին ծնվել է Ռոուլինգի կրտսեր դուստրը՝ Մակքենզի Ջին Ռոուլինգ Մյուրրեյը:

2000 թվականին Ռոուլինգը հիմնադրել է «Վոլանտ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է պայքարել աղքատության և սոցիալական անհավասարության դեմ:

Ջոան Քեթլին Ռոուլինգի գրած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակ:

Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։

Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35 000 000 օրինակով, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480 000 000 ԱՄՆ դոլար։ Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։

Օգտվելով համացանցային՝ հայերեն և օտարալեզու աղբյուրներից՝ գրում ենք հետևյալ փոթթերյան բառերի բացատրությունները.

մագլ – մարդ կախարդների համար
դեմենտոր – լավ հիշողությունները քաշող էակ
քվիդիչ – կախարդների սպորտաձև