Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Հարցեր

1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:
Կան հեղուկային, մետաղական, էլեկտրական ջերմաչափի տեսակներ։

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
Ջերմաստիճանը բնութագրում է օդի, ջրի կամ ուրիշ նյութի ջերմային՝ տաք կամ սառը վիճակւ:

3.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
Երբ մարմինները ունեն հավասար ջերմաստիճան:

Автор

Gayane Harutynyan

Բարև, ես Գայանեն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-3 դասարանում: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, Ֆիլմեր դիտել: Հետևեք իմ բլոգին ))

Оставьте комментарий